Առյուծը ու մարդը

Զորավոր առյուծը, որ նստած էր ժայռի վրա, տեսնում է, որ գազանները սարսափահար վազում էին։ Առյուծը հարցնում է թե ինչու էին փախչում և ումից էին վաղենում։
-Դու էլ փախիր,-ասում են,-որովհետև մարդը գալիս է։
-Ո՞վ է մարդը,- հարցնում է առյուծը,-և ինչ է նրա ուժը, որ փախչում եք նրանից։
-Գալու է և քեզ էլ է վնասելու,- Ասում են։
Իր ուժերին վստահ՝ առյուծը մնում է իր տեղում։ Եվ ահա գալիս է հողագործ մարդը։
-Արի կռվենք,- ասում է հպարտ առյուծը։
-Շատ լավ,- ասում է մարդը,-բայց քո զենքերը քեզ հետ են միչ իմ մերը տանն է։ Քեզ կապեմ, որպեսզի չփախչես,իսկ ես գնամ և բերեմ զենքերս,որ կռվենք:
Առյուծը ասաց.
– Երդվիր, որ գալու ես, և ես կընդունեմ ասածդ:
Մարդը երդվում է, և առյուծը համաձայնվում է կապել:
Մարդը հանում է պարանը, և առյուծը պինդ կապում է կաղնուց, ապա ծառից մի հաստ ճյուղ է կտրում, և սկսում է խփել առյուծին:
Առյուծը գոռում է.
– Ավելի ուժեղ անխնա խփիր կողերիս, որոհետև այս խելքիս միայն ասպիսի ծեծ է հասնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *