Վրթանես Փափազյան, «Ըմբոստի մահը»

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա, և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։ Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:

Ըմբոստ-Դիմադարձություն անող
գաղջ-Գոլ
կաշկանդվել-ամաչել

2. Գտնել առաջին հատվածի ընդգծված բառերի հոմանիշները:

զայրագին-սաստիկ
Հսկա-Աժդահա
կռանում էին -թեկվել
գաղջ-Եղկ
Անսովոր-Անվարժ
բազմադարյան-դարավոր
3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:

Ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

4. Բնութագրել անտառի ծառերին:

Ծառերը շատ վախկոտ էին նոր ծառը բարձրանում էր անհագ բարձրանում և բոլորն այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում էին։

5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Ինձ թվում է որ ստեղծագործությունն ուզում է ասել ,որ պետք է մարդկանց խելացի խորհուրդը լսել , հաշվի առնել նրանց ապրած տարիների փորձը :

6.Դու նմանություններ գտնու՞մ ես քո և ծառի միջև, եթե այո, գրավոր ներկայացրու:

Ես ու ծառը շատ նման ենք, ես նույնպես համառ եմ և անդրդվելի։

English (text tranlation)

Սիդդիքի ընտանիքը ապրում է Բիրմինգհեմում։ Բիրմինգհեմը մեծ քաղաք է երկրի կենտրոնում։ Մուհամեդն ու նրա մայրը՝ Ռանին Բանգլադեշից են։ Մոհամմեդի կինը՝ Մորինը, բրիտանացի է և նա Լիվերպուլից է:
Մոհամմեդն ու Մորինը մթերային խանութ ունեն։ Այն վաճառում է միրգ, բանջարեղեն և խմիչք: Նրանք ապրում են խանութի վերևի բնակարանում, և Ռանին հոգ է տանում նրանց երկու երեխաների մասին: Մոհամմեդն ու Մորին երկուսն էլ աշխատում են խանութում: Խանութը բաց է ամեն օր մինչև երեկոյան ժամը 22-ը, ուստի նրանք քրտնաջան աշխատում են:
Ես ուրախ եմ, որ քրտնաջան աշխատում եմ կնոջս և ընտանիքիս համար»,- ասում է Մոհամմեդը:

Ջեքսոնների ընտանիքն ապրում է Չեսթերում։ Տուն են վարձում։ Նրանք ցանկանում են գնել իրենց սեփական տունը, ուստի գումար են խնայում, երբ կկարող են։ Դենիել Ջեքսոնն աշախատում է Մանչեսթեր գործարանում,դա վատ աշխատանք չէ, բայց աշխատանքի գնալու համար երկար ճանապարհ է։ Նրա կինը՝ Ջիլը, դպրոցի քարտուղար է։ Ջեքսոններն ունեն երկու դեռահաս երեխա։ Նրանք երկուսն էլ դպրոցում են, և երբ Ջիլն ավառտում է աշխատանքը, նա մեքենայով գտնում է նրանց դպրոց, իսկ հետո նրանց տուն է տանում։

Ովքե՞ր էին փարավոնները

Փարավոն անվանում էին Եգիպտոսի արքաներին, որը նշանակում էր «պալատի տեր»: Եգիպտական միապետություններն իրենց գոյությունն սկսել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից։ Եգիպտացիները թագավորին նայում էին որպես իրենց երկրի հանդեպ աստվածների բարեհաճության երաշխիք։ Մինչև IV դինաստիան միապետի անունը կապվում էր Հորոս աստծո, իսկ դրանից հետո՝ արևի Ռա աստծո հետ և թագավորող անձը համարվում էր նրա որդին։ Մեկը մյուսի ետևից կառուցվեցին Մեծ Բուրգերը, որոնք ցուցադրում էին այն ժամանակների կառավարողների բացառիկ հզորությունն ու մեծությունը։

Փարավոններ

Առաջին փարավոն Ջոսերի գլխավոր նպատակներից էր Վերին և Ստորին Եգիպտոսի միավորումն ամրապնդելը։ Նա իրականացրեց վարչաքաղաքական բարեփոխում ՝ իշխանությունից հեռացնելով նոմերում ժառանգաբար իշխող տեղական ազնվական ներկայացուցիչներին։ Ձևավորվեց կառավարման նոր համակարգ։ Փարավոնի իշխանությունը հայտարարվեց աստվածատուր, իսկ փարավոնը ՝ մարդ-աստված։

Միջին թագավորության ժամանակ Եգիպտոսի տրոհումը իր հետ բերեց արյունալի պատերազմներ և ավերածություններ։ Իրավիճակը կառավարողներին ստիպեց վերականգնել միասնական պետությունը։ Այդ շարժումը հյուսիում գլխավորեց Հերակլեոպոլիս, իսկ հարավում ՝ Թեբե քաղաքը։ Պայքարում հաղթեց Թեբեն և Ք.ա.2040թ. սահմաններում Թեբեի փարավոնը հիմնադրեց համաեգիպտական XI հարստությունը։ Թեբեի փարավոն Յահմոս 1-ը (Ք.ա. մոտ 1540-1517թթ.) գրավեց Ավարիսը և վտարեց հիքսոններին։ Յահմոսը հիմնադրեց XVIII հարստությունը, որով սկսվեց Եգիպտոսի պատմության Նոր թագավորության դարաշրջանը։

Աննախադեպ հաջողություններ արձանագրվեցին Թութմոս 3-ի կառավարման ժամանակ (Ք.ա. 1468-1434թթ.): Փարավոնը հյուսիսում հասավ մինչև Կարքեմիշ։ Թութմոս 3-ը ստեղծեց մի տերություն, որը հյուսիսից հարավ ձգվում էր մոտ 3200 կմ։ Փարավոնը ստեղծեց գաղութային վարչակազմ, որը պետք է իրագործեր նորանվաճ երկրների նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Նա առաջինն էր, ով նվաճվածների վրա սահմանեց հարկային և այլ պարտավորություններ։

Ք.ա.14-րդ դարի կարևոր իրադարձություններից էր փարավոն Էխնաթոնի կրոնական բարեփոխումը։ Փարավոնների կողմից տրվող նվիրատվությունների շնորհիվ երկրում մեծ ազդեցություն ձեռք բերեց Թեբեի հովանավոր աստված Ամոնի տաճարը։ Այն պատճառ էր դառնում փարավոնների և քրմության միջև բախումների։

Իրավիճակը լարվեց Ամենհոտեպ 4-ի կառավարման սկզբում (Ք.ա.1352-1336թթ.): Փարավոնը վճռեց հարցին տալ արմատական լուծում։ Նա դիցարանում առաջ մղեց երկրորդական աստվածություն Աթոնին, որը մարմնավորում էր Արևի սկավառակը։ Աթոնը հռչակվեց Եգիպտոսի միակ աատված։ Ամենհոտեպը իրեն հռչակեց Աթոնի միակ որդի և ընդունեց նոր անուն ՝ Էխնաթոն («Աթոնին հաճելի»)։ Նորաստեղծ մայրաքաղաք հռչակվեց Ախետաթոնը։

Թութանհամոնը Ախենաթենի մահից հետո վերականգնեց մայրաքաղաք Թեբեն և վերականգնեց հին աստվածների պաշտամունքը։ Ավելի ուշ փարավոնը ջնջեց նրա անունը որոշ թագավորների ցուցակներից, ուստի գիտնականները 1920-ականներին գտել են նրա գերեզմանի իրերը։

Ռամեզ 2-ը (Ք.ա. 1279-1213թթ.) ձեռնարկեց արտաքին աշխարհում կորսված դիրքերը վերականգնելու գործը։ Ռամզես 2-ը կառավարել է կամ 66 տարի։ Նա կառուցել է ամբողջ Եգիպտոսը և նրա արձաններից ու տաճարներից շատերը պահպանված են առ այսօր:

Մաթեմատիկա

  1. Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատ
    կերները (տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ
    պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։ Ո՞ր դեպքերում
    տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։
    նկ. 16

    Ա, բ – ե

    Բ, գ-ժ

    Ե, ս – ո

    Գ, ս – ո

    Գ, ֆ – 8
  2. Արտագծե՛ք 17րդ նկարը և կառուցե՛ք տրված պատկերներին p
    ուղղի նկատմամբ համաչափ պատկերները։

    Ա, շրջան – շրջան

    Բ եռանկյուն – եռանկյուն

    Գ, սեզան – սեղան

    Դ, եղեվնի – եղեվնի

    Ե, բազմանկյուն – բազմանկյուն

    Զ, սունկ – սունկ

    Է – եռանկյուն – եռանկյուն

Մարյենի 31.10.2024

102   Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա) Տղան համարձակ առաջ եկավ: (Օր) Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ թռչուներ։ (թռչուն): (Ոստիկան) Ոստիկանը այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) Մարդը կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուր) ջուրը երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) փողոցը դատարկ էր: Հավանաբար (մարդ) մարդիկ քնած էին:

103.      Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)


Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)   ,

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետու րներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

104.      Հարցերին պատասախանի´ր և պատասխաններն այնպես գրի´ր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ ցրույցներ էր անցկացնում:

Հարցեր

Ո՞վ էր Պլատոնր Ուսուցիչ: Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին) Չրույցով: Որտե՞ղ էր  ուսուցանում սաների հետ ձիթապտղի ծառի տակ: Ինչքա՞ն ապրեց ծառը երեք հազար տարեկան: Ծառն ինչի՞ց կործանվեց ավտովթարից:

105.      Գտի՛ր Ա  և Բ շարքի բառերի տարրերությունը :

Ա            Բ

Կտրել – կտրատել
կտրտել

թռչել – թռչկոտել,
թռվռալ

վազել — վազվզել

ա) Պատռել, նստել, ջարդել, ծակել, ցատկել, ճխլել:
բ) Ծամել, կռռալ, թափել,  կապել, թշշալ (սրանցից կազմված բառերն ինչո՞վ տարբերվեցին մյուսներից):

Բ շարքում բառերը ածականներ էն գրված։

106. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛րԳրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):

Օրինակ՝
մեծ-մեծ:

Ծանր-ծանր, գույգ-գույգ, չորս-չորս, խիստ-խիստ,

արագ-արագ, բաց-բաց, թաց-թաց:

107. Արմատի կրկնությամբ կազմվածգծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

Ուշ-ուշ,արագ-արագ, հիգ-հինգ, բաց-բաց, երկու-երկու։

108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման-չաման, մարդ-մուրդ, պարապ-սարապ, պակաս-մակաս, մանր-մունր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուս-փուս:

Մայրենի

1.Բառերում թաքնված են կենդանիներ և թռչուններ, փորձի՛ր գտնել:
Ծառաբուն-բու, անհավատալի-հավ, լուսանկարչություն-լուսան, ցրտաշունչ-շուն, պայծառատես-այծ, սալորենի-լոր, սուլիչ-ուլ, վարկատու-կատու, տոթակեզ-եզ, բոլորովին-լոր, բաղարջակեր-արջ, կանգառում-գառ: 

2.Գրիր բառեր՝

  • որոնք միավանկ են և հոգնակի թվում ստանում են -եր վերջավորությունը,

    Ծառեր, ուլեր, քարեր, կովեր, գայլեր,
  • որոնք միավանկ են և հոգնակի թվում ստանում են -ներ վերջավորությունը,

    Եզներ, գառներ, ձկներ, մկներ
  • որոնք հոգնակի թիվը կազմում են այլ վերջավորությամբ՝շեղվելով ընդհանուր կանոններից:

    Մարդիկ, կանայք, պարոնայք

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր բառեր՝ 

քարա-արքա, նեղաս-սեղան, վրեակուր-վերարկու, յուլս-լույս, հրխաշա-աշխարհ, պնուտահա-պատուհան:

4. Հետևյալ բառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Հարս-սրահ, մաշկ-մշակ, մարդ-դրամ, կավ-վկա, թույն-նյութ, գրամ-մարգ, երգ-գեր, գութան-անգութ, հույս-հյուս, ագաթ-գաթա:


5.Փոխելով հետևյալ բառերի առաջին տառերը՝ ստացիր նոր բառեր.

Պատանի-մատանի, սնդիկ-գնդիկ, անօրեն-տնօրեն, թախտ-բախտ, բառարան-վառարան, նյարդ-Նվարդ, բեր-կեր:

6.Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ:
Վեր-վերգ, սար – սարդ ,գիր-գիրք, շուն-շունչ, լուր-լուրթ, սուր-սուրբ։

7. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

քաղցր խոսք

քաղցր քուն

քաղցր թեյ

քաղցր հայացք

8. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական

9.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Եթե բոլորը ազնիվ լինեին, աշխարհն ավելի ուրիշ կլիներ» վերնագրով:

Եթե աշխարհում տիրեր ազնվություն,այնքան գեղեցիկ կլիներ ամեն ինչ։ Չեմ պատկերացնում ,բայց կարծում եմ ամեն ինչ ավելի գունավոր ու հրաշալի կլիներ։

Մեխանիկական շարժում,արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ։
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Կան հավասարաչափ և անհավասարաչափ շարժումներ։ Օրինակ՝ հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը նույն արագությամբ է գնում, իսկ անհավասարաչափ՝ հակառակը։
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    (S:T)=V

«Իմ սիրելի սեբաստացին»

Իմ սիրելի սեբաստացին Աշոտ Բլեյանն է։ Նա իմ կրթահամալիրի հիմնադիր տնօրենն է։ Մենք նրան մանկուց ենք ճանաչում և անսահման սիրում։ Աշոտ Բլեյանը այնպիսի սիրելի մարդ է բոլորի համար,որ առանղ նրա կրթահամալիրը չենք պատկերացնում։

Նրա շնորհիվ մենք շատ ու շատ բաներ ենք սովորել և ապրում ենք նրա սովորացրած օրենքներով։

Ով է Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ։ Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվել է քահանա: Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնել է եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնել Մխիթարյան միաբանությունը: 1715 թվականին միաբանությունը տեղափոխվել է Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:
Սուրբ Ղազար կղզում Մխիթարը կառուցել է վանքը, որտեղ էլ 73 տարեկան հասակում մահացել:

Смотреть исходное изображение

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: Նա աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր աշխատությունը։
Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Մաթեմատիկա 28.10.2024


228. Ինչպիսի պատկերներ են կոչվում ուղղի նկատմամբ համաչափ։
Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:

229. Ի՞նչ է պատկերի համաչափության առանցքը։
Պատկերի համաչափության առանցքը անյ ուղիղն է որից կարող ես կիսել պատկերը երկու մասի։

230. Իրար հավասա՞ր են արդյոք պատկերների համաչափ մասերը։
Պատկերի համաչափ մասերը իրար համաչափ են։

231. Բերե՛ք համաչափ պատկերների մի քանի օրինակներ։
Եռանկյուն, ուղղանկյուն, քառակուսի, շրջան, հնգանկյուն, քառանկյուն։

232. Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։
Այո

233. Կարող է պատկերն ունենալ մի քանի համաչափության առանցք։
Այո

234. Քանի համաչափության առանցք ունի ուղղանկյունը։
Ունի երկու համաչափության առանցք։

235. Բերեք համաչափ պատկերների մի քանի օրինակ։
Օրինակ՛՛ Քառակուսի, ուղղանկյուն, եռանկյուն, շրջան։

236.
Ա)-ՀԱՄԱՉԱՓ Է
Բ)-համաչափ չի
Գ)-համաչափ չի