- Տեքստից դո՛ւրս գրիր ածականները.
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:
2. Հետևյալ գոյականներից ստացի՛ր ածականներ և գրի՛ր, թե ինչ փոփոխություն կատարեցիր բառերի հետ: Օրինակ՝ ուրախություն-ուրախ:
Հնություն, – հին մեծություն – մեծ, լավություն, – լավ երջանկություն, – երջանիկ հնչեղություն, – հնչուն ագահություն, – ագահ ստորություն, – ստոր լայնություն, – լայն երկարություն: – երկար
3. Տրված բառերից մեկի արմատին միացնելով դիմացը գրված ածանցը, ստացի՛ր նոր բառ, օրինակ՝
Գովաբանել եստ — գով+եստ — գովեստ
տարեվերջ ույթ – վերջույթ
գեղաշուք եղ – շքեղ
այլազգի ություն – ազգություն
փաստաբան ացի – փաստացի
անսփոփ անք – սփոփանք
իրապատում վածք – պատմվածք
հրածին ունդ- ծնունդ
թռչնորս որդ – վորսորդ
վրեժխնդիր անք – խնդրանք
4. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր այն բառը, որտեղ «-ոտ»-ը վերջածանց չէ.
ա)ծծմբոտ, ժանգոտ, խանդոտ, ծխախոտ
բ)եռանդոտ, կարճաոտ, հիվանդոտ, բրդոտ
գ)թախծոտ, փոշոտ, ձյունոտ, առավոտ
5. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր այն բառը, որտեղ «-ուկ»-ը վերջածանց չէ.
ա)արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, թզուկ
բ)խոզուկ, արջամուկ, գառնուկ, խղճուկ
գ)արջուկ, գայլաձուկ, պոչուկ, սոխուկ
6. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր այն բառը, որտեղ «-ք»-ն վերջածանց չէ.
ա)վազք, աղոթք, քաղաք, հրաշք
բ) գերտաք, վերելք, լայնք, դժոխք
գ) սպասք, սրտաճաք, սփյուռք, խնամք
7. Արտահայտի՛ր մեկ բառով.
ձուկ որացող – ձկնորս
բազում ճյուղեր ունեցող – բազմաճյուղ
հաց թխող – հացթուխ
վիրահատող բժիշկ – վիրաբույժ
բերքը հավաքելու ժամանակը – բերքահավաք
8.Բառքամոցի. արքայադուստր բառի տառերովհնարավորինս շատ բառեր կազմիր:
Արքա, դուստր, ուստր, քար, սուտ, դուրս, տաք,