Առյուծը ու մարդը

Զորավոր առյուծը, որ նստած էր ժայռի վրա, տեսնում է, որ գազանները սարսափահար վազում էին։ Առյուծը հարցնում է թե ինչու էին փախչում և ումից էին վաղենում։
-Դու էլ փախիր,-ասում են,-որովհետև մարդը գալիս է։
-Ո՞վ է մարդը,- հարցնում է առյուծը,-և ինչ է նրա ուժը, որ փախչում եք նրանից։
-Գալու է և քեզ էլ է վնասելու,- Ասում են։
Իր ուժերին վստահ՝ առյուծը մնում է իր տեղում։ Եվ ահա գալիս է հողագործ մարդը։
-Արի կռվենք,- ասում է հպարտ առյուծը։
-Շատ լավ,- ասում է մարդը,-բայց քո զենքերը քեզ հետ են միչ իմ մերը տանն է։ Քեզ կապեմ, որպեսզի չփախչես,իսկ ես գնամ և բերեմ զենքերս,որ կռվենք:
Առյուծը ասաց.
– Երդվիր, որ գալու ես, և ես կընդունեմ ասածդ:
Մարդը երդվում է, և առյուծը համաձայնվում է կապել:
Մարդը հանում է պարանը, և առյուծը պինդ կապում է կաղնուց, ապա ծառից մի հաստ ճյուղ է կտրում, և սկսում է խփել առյուծին:
Առյուծը գոռում է.
– Ավելի ուժեղ անխնա խփիր կողերիս, որոհետև այս խելքիս միայն ասպիսի ծեծ է հասնում:

Մայրենի 11.10.2024

Մի օր օգոստոսին Էլ Քոնդրաջը թափառում էր Վուլվորթի հանրախանութում, մի պեննի անգամ չունենալով գրպանում, երբ հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:
Նա բավականին լավ մեխեր էր հավաքել Ֆալիի փաթեթավորող ձեռնարկությունից, ուր արկղ պատրաստողները անփութորեն շաղ էին տվել ամենաքիչը տասնհինգ սենթ արժողությամբ այդ հիանալի մեխերը: Նա հաճույքով մեկիկ-մեկիկ հավաքել էր դրանք, համարելով, որ այդպիսի մեխերը նրա մոտ էին, երևի մի կես ֆունտ կլինեին, երկու հարյուրից ոչ պակաս, թղթի տոպրակի մեջ լցված, դրված խնձորի արկղում, ուր վաղուց արդեն նա պահում էր հնոտիքը:
Այժմ, տեսնելով տասը սենթանոց այդ մուրճը, նա մտածեց, որ կկարողանա մի բան սարքել արկղի փայտերից ու հավաքված մեխերից, չնայած ինքն էլ դեռ չգիտեր թե ինչ: Գուցե սեղանիկ կամ փոքրիկ նստարան:
Ինչևէ, նա վերցրեց մուրճն ու զգուշորեն սահեցրեց իր լայն շալվարի գրպանը, սակայն, այդ անելուն պես, մի մարդ ամուր բռնեց նրա թևն ու առանց մի բառ ասելու քարշ տվեց, մտցրեց մի փոքրիկ գրասենյակ:
Մի ուրիշ մարդ, տարիքով ավելի մեծ, գրասենյակի մոտ նստած աշխատում էր:
Երիտասարդը, որ բռնել էր նրան, հուզված էր, ճակատին քրտինք կար: -Ահա, ասաց նա, — մեկին էլ բռնեցինք:
Գրասեղանի մոտ նստածը ոտքի ելավ և վերից վար չափեց Էլ Քոնդրաջին:
-Ի՞նչ է թռցրել:
-Մուրճ, — երիտասարդը ատելությամբ նայեց Էլին: — Հապա մի այստեղ տուր, — ասաց նա:
Տղան գրպանից հանեց մուրճն ու պարզեց երիտասարդին, որն ասաց.
-Սրանով պիտի գլխիդ հասցնեի, այ թե ինչ պետք է անեի:
Նա դիմեց տարիքով մարդուն՝ խանութի տիրոջը և ասաց.
-Սրան ի՞նչ անեմ:
-Թող ինձ մոտ, — ասաց մարդը:
Երիտասարդը դուրս եկավ գրասենյակից, իսկ տարիքոտ մարդը կրկին նստեց գրասեղանի մոտ և շարունակեց աշխատել: Էլ Քոնդրաջը արդեն տասնհինգ րոպե կլիներ կանգնած էր գրասենյակում, երբ մարդը նորից նայեց նրա կողմը:
-Դե, — ասաց նա:
Էլը չգիտեր ինչ ասեր: Մարդը նրան չէր նայում: Նայում էր դռանը: Վերջապես Էլն ասաց.
-Ես չէի ուզում գողանալ, — պարզապես մուրճն ինձ պետք էր, իսկ ես փող չունեի:
-Այն, որ դու փող չունես, չի նշանակում, թե գողություն անելու իրավունք ունես, — ասաց նա: — Ճիշտ չէ՞:
-Այո, պարոն:
-Դե, ի՞նչ անեմ քեզ: Ոստիկանությա՞նը հանձնեմ:
Էլը ոչինչ չասաց, նա, իհարկե, չէր ուզում ոստիկանատուն ընկնել:
Նա ատում էր այդ մարդուն, բայց, միաժամանակ շատ լավ գիտակցում էր, որ մեկ ուրիշը անհամեմատ ավելի խիստ կվարվեր իր հետ:
-Եթե քեզ բաց թողնեմ, խոստանու՞մ ես, որ այլևս երբեք ոչինչ չես գողանա այս խանութից:
-Այո, պարոն:
-Լավ, — ասաց մարդը, — այ այսպես դուրս արի և մեկ էլ առանց փող ոտք չդնես այս խանութ:
Նա բացեց նախասենյակի դուռը, որտեղից կարելի էր ուղիղ նրբանցք դուրս գալ, և Էլ Քոնդրաջը արագ անցնելով, այդ սենյակով հայտնվեց մի նեղ փողոցում: Ծիծաղեց, երբ հասկացավ, որ ազատ է, սակայն զգում էր, որ իրեն ստորացրին և շատ էր ամաչում:
Նրան բնավ հատուկ չէր վերցնել բաներ, որ իրեն չեն պատկանում:
Նա ատում էր այն երիտասարդին, որի ձեռքն ընկավ, ատում էր խանութի տիրոջը, որ ստիպեց իրեն այդքան երկար ժամանակ լուռ կանգնել: Հատկապես տհաճ էր երիտասարդի ասածը, թե մեծ հաճույքով այդ մուրճով նրա գլխին կհասցներ: Ինքը պետք է քաջություն ունենար և կարողանար ուղիղ նրա աչքերի մեջ նայել ու հարցնել:
-Մենակ դու՞, թե՞ ուրիշներն էլ:
Իհարկե, նա գողացել էր այդ մուրճը, և նրան բռնել էին, սակայն իր կարծիքով, նրան այդպես չպետք է ստորացնեին: Երեք թաղամաս անցնելուց հետո, զգաց, որ դեռ չի ուզում տուն գնալ, շրջվեց և նորից քայլեց դեպի քաղաք: Նա գրեթե հավատում էր, որ ուզում է վերադառնալ այն նույն խանութ և մի երկու խոսք ասել այն երիտասարդին:
Սակայն վստահ չէր, թե մտքին մուրճ գողանալը չէ, միևնույն է, այնպես արեցին, որ նա հիմա իրեն իսկական գող է զգում, ուրեմն պետք է, որ գոնե մուրճը գողանա:
Դեռ խանութ չմտած, նա արդեն շփոթվել էր:
Փողոցում կանգնած մոտ տասը րոպե նայում էր խանութի ներսը:
Հետո, ընկճված ու մոլորված, ու հետն էլ դեռ ամոթահար, նախ, որ գողություն էր արել, հետո, որ իրեն բռնել էին ու ստորացրել, և, վերջապես, որ այնքան քաջություն չունեցավ վերադառնալու ուզածն անելու, նա նորից քայլեց դեպի տուն և այնքան հուզված էր, որ նույնիսկ չբարևեց իր բարեկամ Պիտ Վովչեկին, երբ նրանք դեմ դիմաց դուրս եկան երկաթեղենի խանութի մոտ:
Երբ տուն հասավ, ամոթից չկարողացավ ներս մտնել, ուստի գնաց ետնաբակ ու այնտեղ երկար, շատ երկար ջուր էր խմում ծորակից:
Այդ ջրի ծորակից օգտվում էր մայրը՝ ջրելու համար բանջարեղենն ու կանաչեղենը, որ տնկում էր ամեն տարի՝ փիփերթ, պղպեղ, պոմիդոր, վարունգ, սոխ, սխտոր, դաղձ, բադրիջան և մաղադանոս:
Մայրն այդ եղած – չեղածը կոչում է մաղադանոսի այգի և ամեն երեկո ամռանը տնից աթոռներ էր բերում, շարում էր սեղանի շուրջը, որ տասնհինգ սենթով նրա համար պատրաստել էր հարևան վարպետը, նստում էր սեղանի մոտ, վայելում այգու զովն ու իր տնկած ու խնամած բույսերի բուրմունքը:
Երբեմն սալաթ էր պատրաստում, թրջում հին երկրի բարակ թխած հացը, մի քիչ սպիտակ պանիր էր կտրում, և երկուսով ընթրում էին մաղադանոսի այգում:
Ընթրիքից հետո, նա ջրի ծորակին էր միացնում փողրակն ու ջրում էր մարգերը, և շուրջը ավելի էր զովանում, հիանալի բուրմունք էր տարածվում, թարմության, զովության ու կանաչի բուրմունք, բոլոր այդ բույսերը մի փոքրիկ կանաչ այգի էին կազմում՝ իր բույրով, իր օդ ու ջրով:
Նա ջուր խմեց և առանց շտապելու կերավ: Հետո տուն մտավ և իր հետ պատահածը պատմեց մորը:
Նա պատմեց նույնիսկ այն, թե ինչ էր ուզում անել, երբ իրեն բաց էին թողել: Վերադառնալ և կրկին գողանալ այդ մուրճը:
-Չեմ ուզում, որ գողություն անես, — ասաց մայրը:- Ահա քեզ տասը սենթ: Գնա այն մարդու մոտ, տուր փողը և տուն բեր մուրճը:
-Ոչ, — ասաց Էլ Քոնդրաջը, — ես քեզնից փող չեմ վերցնի մի բանի համար, որի կարիքը իրականում չունեմ: Ես պարզապես մտածեցի, որ վատ չի լինի մուրճ ունենամ և եթե տրամադրվեի, կարող էի մի բան սարքել: Ես շատ մեխ ունեմ, փայտի արկղ, բայց մուրճ չունեի:
-Գնա և գնիր այդ մուրճը, — ասաց մայրը:
-Ոչ, — ասաց Էլը:
-Լավ, — ասաց մայրը, — սուս:
Նա միշտ այդպես էր ասում, երբ չգիտեր՝ ուրիշ ինչ ասի:
Էլը դուրս եկավ և նստեց սանդուղքին: Ստորացման զգացմունքը գնալով սկսում էր ավելի ցավ պատճառել նրան: Նա որոշեց մի քիչ թափառել երկաթուղագծի երկայնությամբ դեպի Ֆոլիի ձեռնարկությունը, պատահածը հանգիստ չէր տալիս նրան, և նա պետք ուներ մտածելու այդ ամենի մասին: Ֆոլիի մոտ նա տեսավ Ջոնի Գեյլին, որը տասը րոպեում կարողանում էր արկղ սարքել, սակայն Ջոնին շատ էր զբաղված նրան նկատելու և խոսելու համար, թեև մի օր կիրակնօրյա դպրոցում, երկու կամ երեք տարի առաջ, Ջոնին բարևեց նրան և ասաց. “Ինչպե՞ս ես, տղա “: Ջոնին աշխատում էր արկղ պատրաստողի փոքրիկ կացնով և Ֆրեզնոյում բոլորն էին ասում, որ նա ամենաարագ արկղ սարքողն է ամբողջ քաղաքում: Նա աշխատում էր ոնց որ մեքենա, որի նմանը ոչ մի փաթեթավորող ձեռնարկություն երբեք չէր տեսել: Ինքը՝ Ֆոլին էլ շատ էր հպարտանում Ջոնի Գեյլով:
Ի վերջո Էլ Քոնդրաջը քայլեց դեպի տուն, քանի որ չէր ուզում Ջոնին խանգարած լինել:
Չէր ուզում, որ այդպես լարված աշխատող մարդը նկատի, թե նա ինչպես է հետևում իրեն և գուցե նույնիսկ ասի: “ Դե, արի մի մեխ խփի “: Նա չէր ուզում, որ Ջոնի Գեյլը նման մի բան անի: Նորից նվաստանալ չէր ուզում: Տան ճանապարհին նա փող էր փնտրում, սակայն, ինչպես միշտ, միայն ջարդված ապակու կտորտանք և ժանգոտ մեխեր էր գտնում, բաներ , որ ամեն ամառ պատռտում, արնոտում էին նրա բոբիկ ոտքերը:
Երբ տուն եկավ, մայրն արդեն սեղանը գցել էր ու սալաթ էր պատրաստել, նա նստեց սեղանի մոտ, ուտում էր անտարբեր, չէր էլ հասկանում, թե ինչ է ուտում:
Վեր կացավ և գնաց ներս, երեք սենյականոց իրենց տունը, իր սենյակի անկյունից հանեց խնձորի արկղն ու ստուգեց միջի եղածը:
Ամեն ինչ տեղում էր, ինչպես երեկ:
Թափառելով, նա կրկին վերադարձավ քաղաք, եկավ ու կանգնեց արդեն փակ խանութի առաջ, ատելով այն երիտասարդին, որն իրեն բռնել էր, հետո քայլեց դեպի ձիարշավարան ու նայեց այնտեղ ցուցադրված լուսանկարները:
Հետո քայլեց դեպի հանրային գրադարան, որ մի անգամ էլ աչք գցի գրքերին, բայց ոչինչ չհավանեց, մի քիչ էլ թափառեց քաղաքում և ութն անց կեսի մոտերքը գնաց տուն և անկողին մտավ:
Մայրն արդեն պառկած էր, քանի որ պետք է ժամը հինգին արթնանար և գնար թուզ փաթեթավորող ձեռնարկություն: Լինում էին օրեր, որ աշխատում էին ամբողջ օրը, պատահում էր և որ աշխատում էին օրվա միայն կեսը և այն, ինչ մայրը վաստակում էր ամռանը, ողջ տարվա համար էր: Այդ գիշեր նա շատ քիչ քնեց, չէր կարողանում ազատվել պատահածի ազդեցությունից և կատարվածն ուղղելու, վեց թե յոթ ձև էր մտածել: Նույնիսկ այն մտքին հասավ, թե պետք է սպանել իրեն բռնող երիտասարդին: Ու նաև, որ հետագայում պետք է ավելի ճարպկորեն, ավելի հաջող կերպով գողություն անել: Տոթ գիշեր էր, և նա չէր կարողանում քնել: Վերջապես մայրը վեր կացավ և ոտաբոբիկ գնաց խոհանոց ջուր խմելու, վերադառնալիս շատ մեղմ ասաց.
-Սուս մնա:
Երբ մայրն առավոտյան ժամը հինգին արթնացավ, տղան արդեն տանը չէր: Սակայն այդպես շատ էր պատահել: Նա շատ անհանգիստ տղա էր և ամռանը շարունակ թափառում էր: Սխալներ էր անում և ինքն էլ տակից դուրս գալիս, փորձել էր բան գողանալ, բռնվել էր և հիմա հանգիստը կորցրել էր: Մայրը մի բան կերավ, փաթաթեց իր կեսօրյա նախաճաշն ու դուրս եկավ տնից, հույսով, որ լրիվ օր կաշխատեն:
Աշխատեցին մի լրիվ օր, իսկ հետո էլ՝ արտաժամյա և չնայած ուտելիք արդեն չուներ, վճռեց, միևնույն է, աշխատել՝ լրացուցիչ փողի համար:
Մյուս փաթեթավորողներն էլ գրեթե բոլորը շարունակում էին աշխատել և իրենց դիմացի տանը ապրող հարևանուհին՝ Լիզա Ահբութը շատ մեղմ ասաց.
-Արի աշխատենք, մինչև գործը վերջանա, հետո տուն կգնանք միասին, միասին ընթրիք կպատրաստենք և կընթրենք քո մաղադանոսի այգում, կզովանանք:
Շոգ օր է, և հիմարություն կլինի լրացուցիչ մի հիսուն կամ վաթսուն սենթ չաշխատելը:
Երբ կանայք մտան այգի, համարյա ժամը ինն էր, սակայն դեռևս լույս էր, և մայրը տեսավ, որ տղան մուրճը ձեռքին ինչ-որ բան է սարքում, իրար մխելով փայտի կտորները: Սարքածը պիտի որ նստարան լիներ:
Նա արդեն այգին ջրել էր, կարգի էր բերել բակի մնացած մասը, և շուրջը հաճելի էր, իսկ տղան էլ շատ լուրջ ու զբաղված տեսք ուներ:
Մայրը և Լիզան միանգամից գործի անցան. Քաղեցին պղպեղ, պոմիդոր, վարունգ և բավականին շատ մաղադանոս սալաթի համար:
Հետո Լիզան գնաց իր տնից մի քիչ հաց բերի, որ թխել էր անցյալ գիշեր և մի քիչ էլ սպիտակ պանիր. Մի քանի րոպեից արդեն միասին ընթրում էին, ուրախ խոսելով իրենց հաջող օրվա մասին:
Ընթրիքից հետո բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա:
Խմեցին սուրճն ու մեկական սիգարեթ ծխեցին, պատմում էին միմյանց իրենց կյանքից, հին երկրում ու Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո էլ սկսեցին իրենց բաժակները նայել՝ տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր. Առողջություն, աշխատանք, բացօթյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
Էլ Քոնդրաջը աշխատում էր և ակամա լսում որոշ բաներ նրանց ասածներից, հետո Լիզան տուն գնաց քնելու, և մայրն ասաց.
-Որտեղի՞ց քեզ այդ մուրճը, Էլ:
-Խանութից:
-Ինչպե՞ս ես վերցրել: Գողացե՞լ ես:
-Էլ Քոնդրաջը գործը վերջացրեց ու նստեց իր սարքած նստարանին:
-Ոչ, — ասաց նա, — չեմ գողացել:
-Ուրեմն, որտեղի՞ց:
-Աշխատեցի խանութում դրա դիմաց, — ասաց Էլը:
-Այն խանութում, որտեղից երեկ գողացել էիր:
-Այո:
-Քեզ ո՞վ գործ տվեց:
-Խանութի տերը:
-Ի՞նչ էիր անում:
-Տարբեր վաճառասեղաններին տարբեր բաներ էի տանում:
-Դե ինչ, լավ է, — ասաց կինը:- Ինչքա՞ն ժամանակ աշխատեցիր այդ փոքրիկ մուրճի համար:
-Ամբողջ օրը, — ասաց Էլը: — Պարոն Բլեմմերը մուրճն ինձ տվեց մի ժամ աշխատելուց հետո, բայց էլի շարունակեցի աշխատել: Տղան, որ երեկ ինձ բռնել էր, ցույց էր տալիս, թե ինչ անեմ, մենք միասին էինք աշխատում: Չէինք խոսում իրար հետ, բայց օրվա վերջում նա տարավ ինձ պարոն Բլեմմերի սենյակ և ասաց նրան, որ ես ամբողջ օրն աշխատել եմ, և ինձ պետք է վճարել առնվազն մի դոլար:
-Լավ է, ասաց կինը:
-Եվ պարոն Բլեմմերը մի արծաթյա դոլար դրեց իր սեղանին ինձ համար, իսկ հետո, տղան, որը երեկ ինձ բռնել էր, ասաց նրան, որ խանութը այսպիսի տղայի կարիք ունի օրը մի դոլար վարձով, և պարոն Բլեմմերն ասաց, որ ես կարող եմ աշխատել:
-Շատ լավ է, — ասաց կինը, — կարող ես ինքդ քեզ համար մի քիչ փող աշխատել:
-Ես թողեցի այն դոլարը պարոն Բլեմմերի սեղանին, — ասաց Էլ Քոնդրաջը, — և երկուսին էլ ասացի, որ չեմ ուզում աշխատել:
-Ինչո՞ւ այդպես արեցիր, — ասաց կինը:- Տասնմեկ տարեկան տղայի համար օրը մի դոլար վատ չէ: Ինչո՞ւ չհամաձայնվեցիր:
-Որովհետև երկուսին էլ ատում եմ, — ասաց տղան:- Երբեք չեմ աշխատի այդպիսի մարդկանց հետ: Ես միայն նայեցի նրանց, վերցրի մուրճս ու դուրս եկա: Եկա տուն ու սարքեցի այս նստարանը:
-Լավ, — ասաց մայրը: — Սուս:
Մայրը տուն եկավ ու պառկեց քնելու, իսկ Էլ Քոնդրաջը նստել էր իր սարքած նստարանին, շնչում էր մաղադանոսի այգու բուրմունքն ու այլևս իրեն նվաստացած չէր զգում:
Բայց միևնույն է, նա հիմա էլ ատում էր այն երկու տղամարդկանց, թեև գիտեր, որ նրանք չէին արել այնպիսի մի բան, որ չպիտի անեին:

1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:

Մաղադանոս-հովանոցավորների ընտանիքին պատկանող բանջաբաբույս, կարոս, ազատքեղ, հնոտիք-հին՝ հնամաշ հագուստներ՝ կտորներ, փողրակ-թրծած կավե կամ մետաղյա խողովակ՝ ստորգետնյա ջրատար ուղիների համար, պեննի-ֆիննական մանրադրամ, սենթ-գումար:

2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:

Նա գողություն արեց, քանի որ շատ էր ուզում մուրճ ունենալ, բայց գումար չուներ, որ վճարեր մուրճի համար։ Ես չեմ արդարացնում նրա արարքը, քանի որ մայրը նրան գումար առաջարկեց, որպեսզի գներ մուրճը։

3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:

Նա իրեն նվաստացած էր զգում, քանի որ նա վատ էր իրեն զգում, որ բռնվելուց հետո իրեն 15 րոպե լուռ պահեցին սենյակում, և իրեն բռնող երիտասարդն իրեն ասել, էր, որ այդ մուրճով պիտի իր գլխին հասցներ։


4. Ինչու՞ կրկին որոշեց գնալ և գողանալ մուրճը: Ինչպե՞ս կվարվեիր դու:

Նա կրկին գնաց մուրճը գողոնալու, որ զայրույթը անցկացներ և վրեժ լուծեր իրեն նվաստացնելու համար։ Ես այդպիսի բան չէի անի, քանի որ նրան չեն նվաստացրել, նրան բաց թողեցին առանց ոստիկանություն կանչելու։

5. Բնութագրիր Էլի մորը:

Էլի մայրը բարի, աշխատասեր, հոգատար, համբերատար և հասկացող կին էր։

6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:

Ամեն ինչի պետք է հասնել աշխատանքով և արդար ճանապարհով։

7. Հոմանիշների բառարանից գտիր տրված բառերի հոմանիշները:

Անփութորեն-փնթիաբար
միօրինակություն-միաձևություն
փողրակ-ջրմուղ, խողովակ
թափառել-թրև գալ, դեգերել
մեղմ-թույլ
ակամա- ինքնաբերաբար
առնվազն-նվազագույն

 (ՓԱԹԵԹ 6 (մաս 2))

  1. Ինչպե՞ս պետք է գտնել թվի մասը:

    Թիվը բազմապատկում ենք մասով
  2. Ինչպե՞ս պետք է թվի մասով գտնել այդ թիվը:

    Պետք է թիվը բաժանել տրված թվի մասին։
  3. Ի՞նչ պետք է անել իմանալու համար, թե երկու թվերից մեկը մյուսից քանի
    անգամ է մեծ կամ նրա որ մասն է:

    Տրված թիվը պետք է բաժանել մյուս թվին
  4. Ինչպե՞ս պետք է գտնել թվի տոկոսները:

    Տրված թիվը պետք է բազմապատկել տոկոսով և բաժանել 100:
  5. Ինչպե՞ս պետք է թվի տոկոսներով գտնել թիվը:

    Թվի տոկոսը բազ մազմապատկել 100 և
    բաժանել թվին։

Գործնական քերականությունից

79. Փորձի´ր բացատրել, թե ընղգծված բայը ո´ր դեպքում Է եզակի և ո´ր դեպքում՝ հոգնակի:

Ա. Գառն արածում Է:

եզակի

Բ. Գառներն արածում են:

հոքնակի

Գ. Գառների հոտն արածում Է:
եզակի

Ա. Գայլը գյուղ մտավ:

եզակի

Բ. Գայլերը գյուղ մտան:

հոքկնակի

Գ. Գայլերի ոհմակը գյուղ մտավ:
եզակի

Ա . Մեղուն ծառին նստեց:
եզակի

Բ. Մեղուները ծառին նստեցին:
հոքնակի

Գ. Մեղուների պարսը ծառին նստեց:
եզակի

80. Երկխոսությո´ւն հորինիր, որ կարող Է լինել ձեր դասարանում:

-վողջույն Արաիկ
-բարև վառթ
-բարև էելին
-դու բոլոր դասեր սովորել ես
-ոչ չեմ սովորել բայց հեսա քեզնից կարտագրեմ

81. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Գրությանն ուշադրությո´ւն դարձրու (ինչո՞վ Է տարբերվում  մյուս բարդ բառերի դրությունից):

Օրինակ՝ մեծ-մեծ:

Ծանր, – Ծանր զույգ, – զույգ չորս – չորս, խիստ, – խիստարագ,- արագ բաց, – բաց թաց – թաց:

82. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, բալիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), տիկ, թիթեոնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ:

մայր – իկ
սիրուն – իկ
տոտ – իկ
մատ – իկ

բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դդյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:



գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ,մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

գայլ – ուկ
պոչ – ուկ
ձմեր – ուկ
ձու – կ

83.  Նախադասությունն ընդարձակի´ր՝ կետերի փոխարեն փակագծում տրված հարցի պատասխանող բառեր  գրելով:

Ո´չ մադիկ ո´չ կենդանիներ նո´չ էլ մկներ չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է: (ինչե՞րը)

Իրերն ու փաստաթղթեր վերցրինք ու ճամփա ընկանք:

Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց  շունիկներով

գյուղում կամ քաղաքում պետք Է փնտրեք: (որտե՞ղ)

մարդիկ ու կենդանիներ պիտի գտնեն գանձը:

84.  Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի  փոխարեն գոյականներ գրելով:

Սիրել ու՞մ, մադուն կենդանուն

Սիրահարվել ու՞մ, աղչկան կայանքիկ

85.  Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև հավերը կչկչում էին

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե նավաստին չկանխեր։

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն դասերը վեջացել էին

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ տանը աղմուկ էր։

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ հասկացավ ,որ մենակ է մնացել;։
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ մաքուր օդ շնչեր։

86.  Երկու տեքստերը համեմատի´ր և տարբերություններր գտի՛ր:

Ա. Դատավորը երկու մարդու վեճը պիտի  լուծեր: Այդ մարդկանցից մեկն արդար էր, մյուսր՝ մեղավոր: Արդարը խեդճ էր, անպաշտպան ու բերանը փակ: Դրան հակառակ՝ մեղավորն ինչ մեղադրանք ասես քարե կարկուտի պես թափում էր արդարի գլխին: Մյուս կողմից՝ գեղեցիկ ու բնական  խոսքերով   մեծարում էր դատավորի ազնվությունն ու արդարամտությունը: Դատավորին էլ այդ շողոքորթությունը դուր էր գալիս: Այդ տեսնելով՝ արդարի տղան հորն ասաց.

—        Ա´յ հեր, դատավորի մասին մի քաղցր խոսք էլ  դո´ւ ասա:

-Լավ ասացիր,- ուրախացավ արդարը: Հետո բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ավելացրեց.

—      Դատավորն էշ  չէ,  որդիս, նա լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:

Բ. Դատավորը  մի արդար և մի մեղավոր  մարդու  վեճ էր լուծում: Արդարը  լուռ  ու խեղճ էր, իսկ մեղավորը  մեղադրանքեր  էր թափում  նրա գլխին և շողոքորթում

դատավորին:  Քանի որ վերջինիս դա դուր էր գալիս, որդու խորհրդով արդարն էլ որոշեց դատավորի մասին  քաղցր խոսք ասել: Եվ բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի ասաց, որ դատավորը լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:

87. Նախադասության  բաոերից մեկը  փոխի´ր՝ աոանց  միտքր փոխելու (քանի՞ նոր նախադասություն  կարող ես ստանալ):

Օրինակ՝  Արջուկր քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: -1.Քոթոթը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից)դուրս եկավ ու շշմած դուրս առավ: 3. Արջուկը քարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկվ ու շփոթված (զարմացած, շշկլված) կանգ առավ:  6. Արջուկը քարայրից դուրս եկվ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
Ինչ-որ մեկը  պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց: Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

88. Նախադասությունն ընդարձակի´ր` ավելացնելով ՞ւմ կամ  ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ ՝ Հանկարծ որսորդը նկատեց: — 1. Հանկարծ որ­սորդը շարժում նկատեց: 2. Հանկարծ որսորդը  նկատեց ըն­կերոջը:

Սարդն ամբողջ կյանքում հաշվում է:

Հնէաբանները գտել են:

Շնաձուկը կերավ:

Բնությունն իր ներկատախտակի բոլոր գույներով էր զարդարել:

89. Նախադասությունները լրացրո´ ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն,… :

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան,… :

Եթե ինձ ստիպեն ամեն օր առավոտից իրիկուն խաղալ,….:

Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,….:

Առաջադրանքների փաթեթ

Գրաբար

Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Կարդա այսպես.

Աստուած — Աստված

լոյս — լույս

Բառարան

եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելու համար)

եղեւ — եղավ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
և Աստված ասաց, թող լինի լույս և լույս եղավ

***

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
զկարմրիկն-կարմիր

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Նա կրակից եր ծնվել

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:

Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:

Պատմություն

Պատմական սկզբնաղբյուրներ-Սիրելի սովորողներ,  ժամանակի մեքենայով եկեք ճամփորդենք հին աշխարհի պատմության էջերով: Անցյալի քիչ, թե շատ ամբողջական պատկերը վերականգնելու համար պատմագետներն օգտվում են պատմական սկզբնաղբյուրներից:

1.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում, ծանոթանալ հետևյալ տեսակետին, ամփոփել մի քանի նախադասությամբ:

  • հնագետները ,
  • ազգագրագետները,
  • դրամագետները

Հնագետը գիտնական է, ով զբաղվում է իրական մարդկության ուսումնասիրությամբ իրական աղբյուրներով, որոնք զբաղվում են հնագիտությամբ։

Ազգագրագետը ներկայացնում է ժողովուրդների բարքերը, սովորույթները, հավատալիքները, ծեսերը։

Դամագետը ուսումնասիրում է հասարակության տնտեսական կյանքը՝ ապրանք, դրամ, շուկայական գներ և այլն։

3.«Գրավոր աղբյուրներ. հավատալ, թե՝ ոչ»

Պատմության լուսաբանման համար կարևոր նշանակություն ունեն գրավոր աղբյուրները. փաստաթղթերը, քարտեզները, կարևոր են նաև գրքերը, թերթերը, ամսագրերը:

Երևանի պատմության ուսումնասիրության սկզբնաղբյուրների դեր են խաղում Երևանում լույս տեսած թերթերը, որոնց էջերում հայտնաբերում ենք բազում հետաքրքիր փաստեր երևանցիների կյանքի բոլոր բնագավառներից:

Գրավոր աղբյուրների միջոցով հնարավոր է տեղեկանալ տվյալ երկրի կամ քաղաքի կյանքում կարևոր դեր ունեցած մարդկանց մասին: Մարդիկ, ովքեր արվեստի, մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներ են եղել:

Իմ կարծիքով գրավոր աղբյուրները շատ կարևոր դեր ունեն պատմության մեջ։ Պետք է նրանց հավատալ, սակայն նաև պետք է կարողանալ օգտվել ճիշտ գրավոր աղբյուրներց։

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:Հոկտեմբերի 7֊11

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
Օրինակ
ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:
պղինձը՝ (Cu) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ CuO:
Օքսիդների ստացումը և դրանց վիճակը
Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.
 —պինդ՝ P2O5
— հեղուկ՝ H2O
— գազ՝CO2
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։
Օրինակ
Բնական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ H2O և ածխաթթու գազ՝ CO2։
Օքսիդները մեր շրջապատում:
Դրանց կիրառությունըՄեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ 
ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։

ԹԹուներ:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Առավել հայտնի թթուներն են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4
Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:
Օրինակ
քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:
Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF
Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:
Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:
Թթուների բնութագրիչ հատկությունները:
Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:

Հիմքեր

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:
Օրինակ
KOH՝ կալիումի հիդրոքսիդ
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ
Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ:
Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։
Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:
Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:

Աղեր
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
Օրինակ
Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:
Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:
Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:
Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:
Օրինակ
Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:

Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

    քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու
  2. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:
    Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
    Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

  1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
    Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
  3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
    Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

Եթե ես լինեի գիրք

Եթե ես լինեի գիրք,ես կլինեի շների և կատուների մասին։ Վերնագիրս՝ <<Ամեն ինչ շների և կատուների մասին>>։
Կուզենայի,որ իմ գրքում լիներ նրանց մասին ամեն ինչ։
Կուզենայի,որ ինձ բոլորը սիրեին և ընթերցեին ամեն օր։

Ամփոփում կինօֆոտօ

ես անցել եմ օպտիկական , և գծային հեռանկար

գծային հեռանկար – պատկերում խորուցյուն ստանալու միջոց է

օպտիկական հերնկար – շնորիվ մենք ունենում էնք մեկ ինչ-որ մի բան ֆոկուսին մեջ, որի ֆոնը լինում է խամրած, ֆոկուսից դուրս