Մայրենի

1.Բառերում թաքնված են կենդանիներ և թռչուններ, փորձի՛ր գտնել:
Ծառաբուն-բու, անհավատալի-հավ, լուսանկարչություն-լուսան, ցրտաշունչ-շուն, պայծառատես-այծ, սալորենի-լոր, սուլիչ-ուլ, վարկատու-կատու, տոթակեզ-եզ, բոլորովին-լոր, բաղարջակեր-արջ, կանգառում-գառ: 

2.Գրիր բառեր՝

  • որոնք միավանկ են և հոգնակի թվում ստանում են -եր վերջավորությունը,

    Ծառեր, ուլեր, քարեր, կովեր, գայլեր,
  • որոնք միավանկ են և հոգնակի թվում ստանում են -ներ վերջավորությունը,

    Եզներ, գառներ, ձկներ, մկներ
  • որոնք հոգնակի թիվը կազմում են այլ վերջավորությամբ՝շեղվելով ընդհանուր կանոններից:

    Մարդիկ, կանայք, պարոնայք

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր բառեր՝ 

քարա-արքա, նեղաս-սեղան, վրեակուր-վերարկու, յուլս-լույս, հրխաշա-աշխարհ, պնուտահա-պատուհան:

4. Հետևյալ բառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Հարս-սրահ, մաշկ-մշակ, մարդ-դրամ, կավ-վկա, թույն-նյութ, գրամ-մարգ, երգ-գեր, գութան-անգութ, հույս-հյուս, ագաթ-գաթա:


5.Փոխելով հետևյալ բառերի առաջին տառերը՝ ստացիր նոր բառեր.

Պատանի-մատանի, սնդիկ-գնդիկ, անօրեն-տնօրեն, թախտ-բախտ, բառարան-վառարան, նյարդ-Նվարդ, բեր-կեր:

6.Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ:
Վեր-վերգ, սար – սարդ ,գիր-գիրք, շուն-շունչ, լուր-լուրթ, սուր-սուրբ։

7. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

քաղցր խոսք

քաղցր քուն

քաղցր թեյ

քաղցր հայացք

8. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական

9.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Եթե բոլորը ազնիվ լինեին, աշխարհն ավելի ուրիշ կլիներ» վերնագրով:

Եթե աշխարհում տիրեր ազնվություն,այնքան գեղեցիկ կլիներ ամեն ինչ։ Չեմ պատկերացնում ,բայց կարծում եմ ամեն ինչ ավելի գունավոր ու հրաշալի կլիներ։

Մեխանիկական շարժում,արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ։
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Կան հավասարաչափ և անհավասարաչափ շարժումներ։ Օրինակ՝ հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը նույն արագությամբ է գնում, իսկ անհավասարաչափ՝ հակառակը։
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    (S:T)=V

«Իմ սիրելի սեբաստացին»

Իմ սիրելի սեբաստացին Աշոտ Բլեյանն է։ Նա իմ կրթահամալիրի հիմնադիր տնօրենն է։ Մենք նրան մանկուց ենք ճանաչում և անսահման սիրում։ Աշոտ Բլեյանը այնպիսի սիրելի մարդ է բոլորի համար,որ առանղ նրա կրթահամալիրը չենք պատկերացնում։

Նրա շնորհիվ մենք շատ ու շատ բաներ ենք սովորել և ապրում ենք նրա սովորացրած օրենքներով։

Ով է Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ։ Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվել է քահանա: Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնել է եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնել Մխիթարյան միաբանությունը: 1715 թվականին միաբանությունը տեղափոխվել է Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:
Սուրբ Ղազար կղզում Մխիթարը կառուցել է վանքը, որտեղ էլ 73 տարեկան հասակում մահացել:

Смотреть исходное изображение

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: Նա աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր աշխատությունը։
Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Մաթեմատիկա 28.10.2024


228. Ինչպիսի պատկերներ են կոչվում ուղղի նկատմամբ համաչափ։
Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:

229. Ի՞նչ է պատկերի համաչափության առանցքը։
Պատկերի համաչափության առանցքը անյ ուղիղն է որից կարող ես կիսել պատկերը երկու մասի։

230. Իրար հավասա՞ր են արդյոք պատկերների համաչափ մասերը։
Պատկերի համաչափ մասերը իրար համաչափ են։

231. Բերե՛ք համաչափ պատկերների մի քանի օրինակներ։
Եռանկյուն, ուղղանկյուն, քառակուսի, շրջան, հնգանկյուն, քառանկյուն։

232. Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։
Այո

233. Կարող է պատկերն ունենալ մի քանի համաչափության առանցք։
Այո

234. Քանի համաչափության առանցք ունի ուղղանկյունը։
Ունի երկու համաչափության առանցք։

235. Բերեք համաչափ պատկերների մի քանի օրինակ։
Օրինակ՛՛ Քառակուսի, ուղղանկյուն, եռանկյուն, շրջան։

236.
Ա)-ՀԱՄԱՉԱՓ Է
Բ)-համաչափ չի
Գ)-համաչափ չի

Մայրենի 28.10.2024

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը — Հայաստան հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից-վաղուց  օգտագործվել են որպես շինարարական նյութ-Շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով-մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ-բարձրորակ  ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները-Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը-ամենից մեծ լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց-գրամ ունեցող մարգարիտն է: Համպարը թանկարժեք-թանկ նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն,-սև գույնի քարանման-քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար-նիզակով խփել կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ․

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-Տրտում դառնալ, թախծել:                        ,                

վաղորդյան-Վաղորդայնին հատուկ, վաղորդայնի:

մեղանչել-Մեղք՝ հանցանք գործել:

մաքառել-Պայքարել, կռիվ մղել:

անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:

դրվատել-Գովել, գովաբանել, ներբողել:

երկնչել-Վախենալ, երկյուղ կրել:

. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը …: ձմեռվա նուշը
Բարեկամ կորցնելը հեշտ է, ……: գտնելը դժվար
Դուրսը քահանա, ….: ներսը սատանա
Գիտունին գերի եղիր, ……: անգետին սիրել մի եղիր
Գիտունի հետ քար քաշի, …..: անգետի հետ փլավ մի կեր
Իր աչքի գերանը չի տեսնում, ….: ուրիշի աչքի փուշը կտեսի

6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Աղջիկը գերում է տղային։

Տղան աղջկան խաբեց է

Հայրը գիշեր ցերեկ աշխատում էր

Այսօր 2 երեխա է լույս աշխարհ եկել։

Տղան կռահեց,որ աղջիկը նրան խաբում է։

Ստյոպան չէր ցանկանում դաս անել դրա համար պախկվում էր։զ

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

1․Անծանոթ բառերը դուրս գրել։
2․Տարվա ո՞ր եղանակի մասին է բանաստեղծությունը։
3․Դուրս գրել բոլոր ածականները։
4․Ինչի՞ հետ է բանաստեղծը համեմատում աշունը։

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։
    Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։
    Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
    մոմը վառվել, բաժակը կոտրվել ,եղյամի առաջացում:
  4. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։
    մոմը վառվել, բաժակը կոտրվել սառուցի հալվելը
  5. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։
    կաթը կթել, ջրի եռալը,լուցկու այրվելը,
  6. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։
    Երբ որ նյութը փողարկում ենք ստանում ենք նոր նյութ:
  7. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
  9. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
    Այդ ժամանակ տեղի է ունենում քայքայման ռեակցիա։
  10. .Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
    ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C
    գ)H2+S=H2S. դ) FeS=Fe+S
  11. Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։
    Ջրի քայքայումը
    Ջուր → ջրածին + թթվածին
    2H2O→2H2+O2
  12. Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։
    Երկաթի սուլֆիդի առաջացումը.
    Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
    Fe+S→FeSը
  13. Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվումեն այրում:
    Այրումը ուղեկցում է լույսի անջատումով:
  14. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
    այրման առաջացման պայմաններ են թթվածին, ջերմությունը, բերեվելանյութերը:
  15. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
    հրդեհը հանգցնում են ջրով:
  16. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
  17. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։
  18. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
    Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

Քարահունջ

Քարահունջ, նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան: Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է: Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև։

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։ Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։ Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղագիտական գործիքները։

Մաթեմատիկա

  1. Ի՞նչ է քարտեզի մասշտաբը։

    քարտեզի վրա նշված երկու կետերի և տեղանքում նշված հեռավորուցյուների հարաբերությունը այդ հարաբերություն:
  2. Ինչպիսի՞ կախում կա քարտեզի վրա եղած հեռավորության եւ տեղանքում

    բոլոր կետերի համար նույնէ

համապատասխան հեռավորության միջեւ։ Ինչպե՞ս է այդ կախումը ներկա-
յացվում քարտեզի վրա։

  1. Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երեւանի եւ Թբիլի-
    սիի հեռավորությունը սմ է։ Որքա՞ն է Երեւանի եւ Թբիլիսիի

իրական հեռավորությունը։
4
1 — x 10000.000sm = 180km
5

  1. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հո-
    ղակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատաս-
    խան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3 սմ-ի, գ) 10 սմ-ի, ե) սմ-ի, է) սմ-ի,
բ) սմ-ի, դ) սմ-ի, զ) սմ-ի, ը) սմ-ի։

a 150m

b 500

b 10

  1. Պատկերե՛ք 1 ։ 150 մասշտաբով.
    ա) 6 մ երկարությամբ հատված, բ) մ շառավղով շրջանագիծ,
    գ) 9 մ երկարությամբ եւ մ լայնությամբ ուղղանկյուն։

    ա) 6մ ։ 150 = 600սմ ։ 150 = 4սմ
    բ) 4 1/2 մ ։ 150 = 9/2մ : 150 = 900/2սմ ։ 150 = 450սմ : 150 = 3սմ
    գ) 9մ ։ 150 = 900սմ ։ 150 = 6սմ երկարություն
    7 1/2 մ ։ 150 = 15/2մ : 150 = 1500/2սմ : 150 = 750սմ : 150 = 5սմ լայնություն
  2. Հողակտորի հատակագծում (տե՛ս նկ. 7)
    արե՛ք անհրաժեշտ չափումները եւ
    հաշվե՛ք հողակտորի պարագիծն ու
    մակերեսը։
  3. Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ

երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշ-
տաբը, եթե այդ հատվածին տեղան-
քում համապատասխանում է մի հատ-
ված, որի երկարությունը հավասար է`

ա) 8կմ = 800000սմ
800000 ։ 8 = 100000
մասշտաբ՝ 1 ։ 100000

բ) 2կմ = 200000սմ
200000 ։ 8 = 25000
մասշտաբ՝ 1 ։ 25000

գ) 120 = 12000000սմ 
12000000 : 8 = 1500000
մասշտաբ՝ 1 ։ 1500000

դ) 124կմ = 12400000սմ
12400000 ։ 8 = 1550000
մասշտաբ՝ 1 ։ 1550000

ե) 1840կմ = 184000000սմ
184000000 ։ 8 = 23000000
մասշտաբ՝ 1 ։ 23000000

զ) 1400կմ = 140000000սմ
140000000 ։ 8 = 17500000
մասշտաբ՝ 1 ։ 17500000

է) 1600կմ = 160000000սմ
160000000 ։ 8 = 20000000
մասշտաբ՝ 1 ։ 20000000

ը) 2400կմ = 240000000սմ
240000000 ։ 8 = 30000000
մասշտաբ՝ 1 ։ 30000000

ա) 8 կմ-ի, գ) 120 կմ-ի, ե) 1840 կմ-ի, է) 1600 կմ-ի,
բ) 2 կմ-ի, դ) 124 կմ-ի, զ) 1400 կմ-ի, ը) 2400 կմ-ի։
Նկ. 7

36

  1. Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունե-
    նա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը

1 ։ 5000000 է։

  1. Քարտեզի վրա եղած սմ երկարությամբ հատվածին տեղան-
    քում համապատասխանում է 27 կմ երկարությամբ հատված։

Որքա՞ն է քարտեզի մասշտաբը։

  1. Ամառանոցի առաջին հարկի
    հատակագծում (տե՛ս նկ. 8)

կատարե՛ք անհրաժեշտ չա-
փումները եւ գտե՛ք ճաշա-
սենյակի, խոհանոցի, լողա-
րանի եւ միջանցքի իրական

չափերն ու մակերեսները։

  1. Մայրուղու երկարությունը
    660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը
    քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։
  2. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված
    պատկերները իրականներից մեծ են 7 անգամ։
  3. Քարտեզի վրա պատկերները իրականներից փոքր են 90 անգամ։
    Ինչի՞ է հավասար քարտեզի մասշտաբը։
  4. Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակա-
    գծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։

Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հա-
տակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է։

  1. Ուղղանկյունաձեւ խաղահրապարակի կողմերի երկարությունները
    հատակագծում 4 սմ եւ 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի
    երկարությունը, եթե նրա լայնությունը 18 մ է։
  2. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն
    կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

    218․ համեմատիր

    ա) 16-ի 37 %-ը և 37-ի 16 %-ը
    16 * 37 /100 = 592/100 = 148/25 = 5 23/25
    37 * 16 /100 = 592/100 = 148/25 = 5 23/25
    5 23/25 = 5 23/25
    բ) 72-ի 94 %-ը և 94-ի 72 %-ը
    72 * 94 /100 = 6768/100 = 1692/25 = 67 17/25
    94 * 72 /100 = 6768/100 = 1692/25 = 67 17/25
    67 17/25 = 67 17/25
    գ) 88-ի 56 %-ը և 56-ի 88 %-ը
    88 * 56 /100 = 4928/100 = 1232/25 = 49 7/25
    56 * 88 /100 = 4928/100 = 1232/25 = 49 7/25
    49 7/25 = 49 7/25