English 

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Once upon a time there lived a poor man and a poor women. They haved three dauther.

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.

One day the father had been working, he had thirst, he sent to bring a water his major dauther. The dauther took the pitcher and went to the spring(source). There were a high tree in the top of spring. When she saw the tree she began thinking herself.

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի…

If I marry and have a son, and call his Kikos. Kikos will come and climb this tree,  fall down, and touch to stone and die

— Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ…

Ooo~ dear Kikos Oooo

Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել.

In that moment she sat under the tree and begin to cry.

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…

I have got married

Had a son

The het is popoz

Name is Kikos

Climbed the tree

Fell down to stone

Oooo dear Kikos

Ooooo my son

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է.

— Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։

Mother wait and wait, saw that dauther didn’t come, sent her second dauther and said

-Go and see why your sister had late

Միջնեկ աղջիկն է գնում։

Second dauther goes.

Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։

— Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։

— Ի՞նչ Կիկոս։

— Բա չես ասիլ՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…

When the major sister saw her she began to cry

-Come, come unhappy aunt, come and see what happened with your Kikos  

-What Kikios?

_What you say.

I have got married

Had a son

The het is popoz

Name is Kikos

Climbed the tree

Fell down to stone

Oooo dear Kikos

Ooooo my son

— Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։

Ooooo dear Kikos Ooooo- shout second sister and set beside his sister and they began cry together

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է.

— Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։

Mother wait and wait, saw that dauthers didn’t come, sent her junior  dauther and said

-Go and see why your sisters had late. They went and didn’t come back

Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։

Junior sister goes. She goes and see that her two sisters was siting the top of spring and was crying

— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։

-Why are you crying

Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…

_What you say.

I have got married

Had a son

The het is popoz

Name is Kikos

Climbed the tree

Fell down to stone

Oooo dear Kikos

Ooooo my son

— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։

-Oooo for your aunt dear Kikos,- and she  strike her head and sat beside them.

Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։

Mother wait and wait and see that her dauther didn’t come, she goes

Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.

When the dauthers see their mother they shout

— Արի , արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եկել։

-Come, come unhappy grandmother and see what happened with your grandson

— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։

-What grandson, what happened

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…

_What you say dear mother

I have got married

Had a son

The het is popoz

Name is Kikos

Climbed the tree

Fell down to stone

Oooo dear Kikos

Ooooo my son

— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։

Oooo dear Kikos Oooo, mother bumped at her kness, set beside her dauthers and beagn to cry

Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։

The husband saw that his wife went and didn’t come back. He think. I must go and see what happened with them, that they wend and stayed at the sring

Վեր է կենում գնում։

He goes

Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.

— Արի , արի՛, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել… վա՜յ քու Կիկոսին…

When wife and dauthers see him, they shout

-Come, come unhappy grandfather, come and see what happened with your Kikos. Oooo for your Kikos

— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը։

-What Kikos, what are you say

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…

_What you say dear father

I have got married

Had a son

The het is popoz

Name is Kikos

Climbed the tree

Fell down to stone

Oooo dear Kikos

Ooooo my son

— Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։

Oooo deat Kikos –bump at kness mother and dauthers

Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.

— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։

The father is intelligent and say

-You are foolish, why are you siting here and crying. No matter how you cry Kikos don’t stir. Let’s go our home invite peoples do liturgy, what we can do with crying. It’s World-class, just as it is, so it must go.

Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։

They have only one oxen and little flour

Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։

Butcher the oxen, make bread, invite peoples entomb Kikos and then they have a rest

«Եդեմական ծաղիկը» 

Կարդա՛ Հովհ. Թումանյանի «Եդեմական ծաղիկը» հեքիաթը, կատարի՛ր կից առաջադրանքները.

1.Ի՞նչ է ներկայացնում «Եդեմական ծաղիկը»՝ միայն գեղեցկություն, թե՞ միևնույն ժամանակ նաև փիլիսոփայական իմաստ ունի:

Այն նաև ունի փիլիսոփայական իմաստ

2.Ինչպե՞ս է ծաղիկը ընկալվում Եդեմում: Ինչու՞ է այն համարվում ոչ միայն գեղեցիկ, այլև կարևոր:

Նրան հսկում է սպիտակ դեվը

3.Ի՞նչ դեր է խաղում ծաղկին շրջապատող բնությունը:

Երբ ծաղկին պոկում են,շրջակա բույսերը նույն պես փչանում է:

4.Ինչպե՞ս է հեքիաթը անդրադառնում մարդկային արժեհամակարգի ու մտածողության վրա:

Հեքիափը շատ բարի ավարտ ունի այտ իսկ, պաճառով այն դրական հերպով է ազդում մարդու վրա:

5.Որո՞նք են կերպարների միջև հակադրությունները:

Արին Արմանելին և հրեշը

6.Ի՞նչ կարելի է սովորել «Եդեմական ծաղիկը» հեքիաթից մարդկանց հարաբերությունների ու համակրանքի մասին:

Այստեղ ինձ դուր եկավ ծնողի նվիրումը իր զավակին:

Ջերմային էներգիայի աղբյուրները

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:

images.jpg

Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:
Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Screenshot_1.png

Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:

Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։

photo_105714.jpg

Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:

eruzione-geyser-iloveimg-cropped.gif

Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիանքամու էներգիանԱրեգակի էներգիան և այլն:

solar-energy.jpg

Մայրենի

1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։

եզակի- սար, ձյուն, կատար, արև, ցավ, գարուն, առու, ծախիկ, խավար։
հգնագի- դարեր, ժաեռեր, հողմեր, անդուդներ, գագաթներ, լանջեր։

2.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության:

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների հետ:

Ըստ օրինակի՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանց են հրապուրում զանազան ձայներով:

3.Կազմի՛ր բառեր հետևյալ նախածանցներով.

անտուն

ապերախտ

դժբախտ

տգետ

չկամ

4.Կազմի՛ր բառեր հետևյալ վերջածանցներով.

ուրախութուն

մանկական

լուսաավոր

մարդկային

խոհանոց

գործարար

սովորաբար

ոսկե

5.Հետևյալ բառերում ընգծի՛ր արմատները.

Անսահմանարևածագքաղաքային, լեզվական, գրքային, մտավոր, անշուք, ապուշդասարանական, ջերմաչափհողագործ, լուսավոր, անիմաստարդարություն, հմտորեն, սարեցի:

6.Նախորդ առաջադրանքից դու՛րս գրիր այն բառերը, որոնք բարդ են(բարդ են համարվում այն բառերը, որոնք կազմված են երկու և ավել արմատներիցև դրանց արմատներով փորձիր ստանալ նոր բառեր:

արևածագ,ջերմաչափ,հողագործ,

«Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» Հովհ․ Թումանյան

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
  • Բնութագրեք Հասանին:

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները:

    դերվիշ-Մահմեդականների թափառական կրոնավոր:
    փինաչի -Հնակարկատ:
    դերվիշ-Մահմեդականների թափառական կրոնավոր:
    փինաչի -Հնակարկատ:
    կարպետ-գորգ
    մունետիկները -(պատմական) Արքունական պաշտոնյա, որ բնակավայրում ի լուր ամենքի հայտարարում Էր թագավորական հրովարտակները, հրամանները ևն:
    բիզը-սուր
    կեսգիշեր-գիշերվա ժամը 12-ը: 
  2. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորոծ:
    դերվիշի շոր մտած-թաքնված
    ածել-լցնել
    բարեմաղթել-բարի մաղթանք ասել
    սիրտը երկյուղ ընկնել,-վախենալ
    չնչին-շատ քիչ
    ապրուստ-ապրելու միջոց
    խուլ փողոց-ամայի վայր
    ճամփա դնել-ճանապարհել
    ընթրիքի շուրջ բոլորոծ-ընթրիքի շուրջ հավաքված

English

Mr. Day was a teacher at a school in a big city in the north of England. He
usually went to France or Germany for a few weeks during his summer holidays,
and he spoke French and German quite well.
But one year Mr. Day said to one of his friends, ‘I’m going to have a holiday
in Athens. But I don’t speak Greek, so I’ll go to evening classes and have Greek
lessons for a month before I go.’
He studied very hard for a month, and then his holidays began and he went
to Greece.
When he came back a few weeks later, his friend said to him, ‘Did you have
any trouble with your Greek when you were in Athens, Dick?’
‘No, I didn’t have any trouble with it,’ answered Mr. Day. ‘But the Greeks
did!’

B. Which of the answers to these questions are right? Write them down.

  1. Why did Mr. Day have Greek lessons?
    a. Because he liked evening classes.
    b. Because he wanted to visit Greece.
    c. Because he did not like French and German.
  2. How long did Mr. Day stay in Greece?
    a. A month.
    b. A few weeks.
    c. One year.
  3. What did the Greeks have trouble with?
    a. Mr. Day’s Greek.
    b. Mr. Day’s friend.
    c. Mr. Day’s holiday.

ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ (ՓԱԹԵԹ 8)

Երկու ամբողջ թվերի գումարը գումարելիների տեղերը փոխանակելիս մնում է նույնը։

Եթե երկու ամբողջ թվերի գումարին ավելացվում է մի երրորդ ամբողջ թիվ, արդյունքը հավասար է այն ամբողջ թվին, որը ստացվում է առաջին թվին երկրորդ և երրորդ թվերի գումարին ավելացնելիս։

ա) -9 + (-1) = -10
-1 + (-9) = -10

բ) -3 + 7 = 4
7 + (-3) = 4

գ) 8 + (-10) = -2
-10 + 8 = -2

դ) -21 + 12 = -9
12 + (-21) = -9

ե) -13 + 14 = 1
14 + (-3) = 1

զ) 0 + (-7) = -7
-7 + 0 = -7

է) 8 + 0 = 8
0 + 8 = 8

ը) 1 + (-4) = -3
-4 + 1 = -3

ա) (-7 + 2) + 10 = -7 + (2 + 10) = 5
բ) (0 + 4) + -11 = 0 + (4 + -11) = -7 
գ) (-10 + (-6)) + -3 = -10 + (-6 + (-3)) =-19
դ) (-16 + 8) + (-14) = -16 + (8 + (-14)) = -22
ե) (-20 + 0) + 19 = -20 + (0 + 19) = -1
զ) (15 + 20) + (-25) = 15 + (20 + (-25)) = 10

Հակադիր թվերի գումարը հավասար է 0-ի։ Գումարելիներրի տեղերը փոխելու դեպքում գումարը չի փոխվի։

ա) (-3 + (-4)) + (-11) = -12
բ) 7 + (8 + (-18)) = -3
գ) 8 + (-5) = 2 = -2 + (-17) = -19

ա) -7 + 4 + (-2) + (-3) + 10 + (-14) = -12
4 + 10 = 14
-7 + (-2) + (-3) + (-14) = -26
14 + (-26) = -12

բ) 10 + (-8) + 6 + (-9) + (-15) + 20 = 4
10 + 6 + 20 = 36
-8 + (-9) + (-15) = -32
36 + (-32) = 4

((-27) + (-13)) + 27 = -40 + 27 = -13

ա) 7 – (-3) + 7 + (-8) + (-2) = 
բ) -11 + (-9) – 3 + (-4) + 24 =
գ) 2 – 44 – (-22) + 75 – (-20) =
դ) 8 + (-18) – (35) – 13 + 45 =

Մայրենի

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր։
Փութաջան—ծույլ
ամպոտ,—ջինջ
ուսյալ—տգեղ
գագաթ—ստոր

2.Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

  1. Կաղնի
  2. Աղջիկ
  3. Գետ
  4. Բուք
  5. Ճշմարտություն
  6. Գայանե
  7. Տուն
  8. Կատու
  9. Կաղամբ
  10. Հեռուստացույց
  11. Հայաստան
  12. Վարդ
  13. Վարդուհի
  14. Լիճ
  15. Ալիք
  16. Մարտ
  17. Մարտակառք
  18. Կառապան
  19. Եռանիվ
  20. Հեծանիվ
  21. Պատմություն
  22. Թռչուն
  23. Թռիչք
  24. Գարուն
  25. Արև
  1. Հայտնի
  2. Մեծ
  3. Կանաչ
  4. Բարի
  5. Տգեղ
  6. Անտուն
  7. Բարկացկոտ
  8. Գունավոր
  9. Խակ
  10. Հետաքրքիր
  11. Փշոտ
  12. Հզոր
  13. Բարձր
  14. Մարտական
  15. Հմուտ
  16. Պատմական
  17. Խիզախ
  18. Բարեկամական
  19. Շքեղ
  20. Գարնանային
  21. Արևոտ
  22. Երկար

3.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու-երկուական, երկուական) բաժանեցի աշակերտներին։
  2. Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ։
  3. Ես բնավ չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
  4. Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա (28 -ին, 28 ին)։
  5. Նա իր միջնամատերին և մատնեմատերին դրել էր (երեք-երեք, երեք-երեքական) ոսկե մատանիներ։
  6. Իմ ուսապարկում մնացած խնձորները երկուական բաժանեցի աշակերտներին։
  7. Ինձ մոտ մնացել է երկու տասանոս և երեք հինգանոց թղթադրամ։
  8. Ես բնավ չեմ վախենում տասներեք թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
  9. Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա 28 -ին։
  10. Նա իր միջնամատերին և մատնեմատերին դրել էր երեք-երեք ոսկե մատանիներ։

4.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։

  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին, առաջի) անգամ։
  • Շուրջ (ութանասուն, ութսուն)  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
  • Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը)  դրամ։
  • Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
  • Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
  • Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
  • Այս տարի կաացավ հայերենագիտական միջազգային  (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
  • Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք առաջին անգամ։Շուրջ ութսուն դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր տասը դրամ։Բողոքի երթին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ։Իմ տեղը երրորդ կարգի երեսունչորրորդ աթոռն է։Երեխաներս սովորում են Երևանի թիվ տասնչորս դպրոցում։Այս տարի կաացավ հայերենագիտական միջազգային VII-րդ գիտաժողովը։Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը զրո ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

Ջերմային երևույթների բազմազանությունը

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է:
 Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ-39արծաթ962երկաթ1539
սառույց0ոսկի1064պլատին1772
անագ232պղինձ1085վոլֆրամ3387
կապար327չուգուն1200ցինկ420
ալյումին660պողպատ1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:
Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

    Ես գիտեմ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմՅԻՆ ԵՐԵևՈՒՅԹՆԵՐԸ
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:

     Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

  3. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:
  4. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում:

    Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում: