Գառնու հեթանոսական տաճարի մասին

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

  1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վտակը- Առու, առվակ

 փրփուրը բերնին-  սաստիկ զայրացած,  կատաղի, ցասումնալից

մտախոհ-  մտածմունքների մեջ սուզված, մտազբաղ

ժիր-աշխույժ,կայտառ

շաչում- սուլոցի նման սուր ձայն հանել ։

ունկնդիր-լսող

հավերժական-   անմոռաց, մշտատև, հավիտենական

  • Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,

Թափ առած ընկնում քարերի գըլխին

զարկում ավազին, շաչում է, ճըչում


Այնպես է ծերուկ անտառը կամաց


Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի

  • Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինձ  դուր  է  եկել   հեղինակի  նկարագրումը  վտակի ժայռից ներքև  թռչելը, քարերի գլխին   թափվելը փոխաբերական   իմաստոս   գեղեցիկ  նկարագրումը։

  • Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.
  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

վտակը-կատաղի,կայտառ,անհանգիստ, զվարթ,ժիր

 անտառ- պառաված ,ծերուկ,

ժայռ- մտախոհ, մռայլ

  • Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Վտակը   ժայռից արագ թռչում է  քարերի վրա և բարձր ձայնով ճչում  է։

Քամին փչում է անտառում , անտառը երգում է, իսկ ժայռը մտախոհ, մռայլ, անձայն լսում է։

  • Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում։

Թափ առած ընկնում քարերի գըլխին։

Զարկում ավազին, շաչում է, ճըչում։

Ինչպես ծերունին, ձենով պառաված։
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին։
Այնպես է ծերուկ անտառը կամաց։

Արձագանք տալի ջըրի աղմուկին։

  • Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Ձայնակցու՞մ է ժիր թոռնիկի երգին։

Ձայնակցում է ժի՞ր թոռնիկի երգին։

Ձայնակցում է ժիր թոռնի՞կի երգին։

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգի՞ն։


  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

վը- տակ

ճը- չում

փըր- փուր 

ջը- րի 

բը-նու -թյան

զը- վարթ 

ուն-կըն դիր 

մը -ռայլ

մըտ- քի

մը-տա- խոհ

  • Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

Երգ– երք

           բնության – բնուցյան 

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

3_րդ շրջանի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Արայիկ Գասպարյան

Դասարան-4․2

Ընտրությամբ գործ. խումբ – խաղերի ստեղծում

Լրացուցիչ  կրթության խմբակ (նշել դպրոցում թե դպրոցից դուրս)- ոչ

 Երկարօրյա ծառայություն- ոչ

Երթուղային ծառայություն- ոչ

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Մենք  սեբաստացիներս     հունվարի  25-ին   գնացել  էինք  ճամփորդության   Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց ։Մեզանից  շատերը  սառույցի վրա առաջին անգամ էին  կանգնում, մենք շատ ոգևորված  էինք  և  ուրախ։Եսել  էի   առաջին  անգամ    փորձում   կանգնել   սառույցի   վրա։   Ինձ  շատ  օգնեց  ընկեր   Սեդայի   խորհուրդները   և  ինձ   մոտ  փոքր  ինչ  ստացվես։Մենք   շատ   հրաշալի   օր  անցկացրեցինք  և   վերադարձանք   մեր  հարազատ  դպրոցը։

Անհատական ուսումնական պլան. 2-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն- Արայիկ Գասպարյան
Դասարան- 4․2
Ջոկատ- 4
Ջոկատավարներ-  Անի Ենգոյան Սեդա Թևանյան
Երկարօրյա ճամբար- 
Չեմ օգտվում։

 ծրագիրը

Լուսիկ Ագուլեցի

Ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում: Եղել է քանգակագործ Յուրիկ Սամվելյանի կինը: 1953թ. տեղափոխվել է Երևան: 1963-67թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1966թ.՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակին: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1968թ-ից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996թ., 1997թ.), Ստեփանակերտում (1997թ.), Սալոնիկում (1999թ.): Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Փարիզում, Գերմանիայում, Իրաքում, Լոս Անջելեսում, Դեթրոյթում, Տորոնտոյում, Մոնրեալում, Մոսկվայում, Ճապոնիայում, Հունաստանում, Բելգիայում և այլուր: 2011թ. «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխությանը հեղինակի «Անցյալի մասունքներ» գիրքն արժանացել է գլխավոր մրցանակի, ստացել է նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխության «Արվեստի գիրք» անվանակարգում 1-ին մրցանակ: Նկարչուհու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: 1967թ. արժանացել է Անդրկովկասյան ցուցահանդեսի մրցանակի, 1968թ.՝ Կին նկարիչների ցուցահանդեսի 1-ին մրցանակին, 1975թ.՝ Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսի գեղարվեստի ակադեմիայի մրցանակին, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի պատվոգրերի, 2003թ.՝ Մ.Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնի մրցանակին, 2010թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, 2014թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

Հայկական տարազ

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն  և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:

Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։                                                                                                                        Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Կանացի հայկական տարազ

անացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։

Ճամբարային շաբաթվա օրագրապատում

Մայրենի

Մենք   մայրենիի   ժամին  դաս  ենք արել   և Quizizz-ով խաղեր   ենք ստեղծել։

Տեխնոլոգիա

Մենք տեխնոլոգիայի   ժամանակ  նկարել    ենք , թե ինչպես  ենք   նշել  Նոր  տարին։

Մաթեմատիկա

Քննարկել  ենք   ֆլեշմոբը  և  դրա    շուրջ  Quizizz-ով խաղեր   ենք ստեղծել։

Մարմնակրթություն

Մենք  մարմնակրթության ժամանակ շատ   խաղեր   ենք խաղացել  օրինակ՝պարան  քաշոցի   ,գլուխկոնծիներ  ենք  արել  նաև   մարզվել  ենք։

Հայրենգիտություն

Հայրենագիտության   ժամին  յուրաքանչյուրս   գրել  ենք  մի  մոլորակի  մասին։Ես  գրել  եմ  Մարսի  մասին,բացի  դրանից   հոլ  ենք  սովորել    պտտացնել։

Ընտրությամբ գործունեություն (քանդակագործություն)

Մենք քանդակագործության ժամանակ կավով  քանդակել  ենք շունիկ և կատու։

Երաժշտություն

Մենք   երաժշտության  ժամին   սովորել  ենք լարային  և  փողային  երաժշտական գործիքների   տեսակները ,երգել  ենք  և խաղացել  ենք   խաղեր։  Ամբողջ ջոկատով մի խաղ խաղացին՝ ամեն մեկը գալիս է կանգում է և ասում է անուն ,ազգանուն, դասարան և իր   նախասիրությունները։

Ազգային նվագարաներ

Բլուլ

Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։ Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա։ Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Բլուլը հատկապես  տարածված է Հայաստանում։ Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։

դուդուկ

Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։

զուռնա

Զուռնա (պարսկերեն՝ سرنای), փողային երաժշտական գործիք։ Հայաստանում լայնորեն տարածված հնագույն նվագարան է։ Սասունցիների շրջանում նվագարանն ունի փող անվանումը։ Իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է[1]։ Ուղիղ, աստիճանաբար լայնացող փողը մի կողմից ունի ութ, հակառակ կողմից՝ մեկ ձայնանցք։ Վերևի մասում հագցվում է ձայնի օղակաձև կարգավորիչը, որը ներառում է ձայնավերարտադրման վերադիր սարքավորումը՝ մետաղե կամ այլ նյութից շրջանակը, որի կենտրոնում գտնվող բարակ գլանի վրա տեղադրված է փչելու երկլեզվակ հարմարանքը՝ պիպիչը։ Պատրաստվում է հիմնականում ծիրանենու, թթենու կամ ընկուզենու փայտից, իսկ պիպիչը՝ եղեգից։

Զուռնայի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը, տարածված է նաև Միջին ԱսիայումՄերձավոր Արևելքում, Իրանում, Թուրքիայում։

Իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով՝ այն, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից։ Զուռնան օգտագործվում է բացօթյա վայրերում, ժողովրդական տոնակատարություններում, հարսանիքներում ու այլ արարողություններում։ Համույթային նվագարան է, ավանդաբար ստեղծվել են զուռնաչիների «դաստաներ»՝ 2 զուռնա (մենակատար ու դամ պահող) և դհոլ։ Կենցաղավարում են մեծ, միջին և փոքր չափի զուռնաներ։ Սովորականից ավելի թավ ձայնով զուռնայի տեսակը կոչվում է բոռոզա։ Կան վարպետ կատարողներ, ովքեր նվագում են երկու զուռնայով միաժամանակ՝ մեկով հնչեցնելով մեղեդին, իսկ մյուսով՝ դամը։ Երգացանկը բազմազան է, հարուստ է ամենատարբեր՝ մեծ ու փոքր ծավալով ստեղծագործություններով՝ սահարիից մինչև պարեղանակ։

թառ

Թառ (պարսկերեն՝ تار — «լար», «թել» բառերից), պարսկական ծագումով լարավոր-կնտնտոցային նվագարան։ Տարածված է ՀայաստանումԱդրբեջանում [1]Հարավային Կովկասի երկրներում, ԻրանումԹուրքիայումԱֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։

«Թառ» բառարմատն ընկած է մի շարք այլ նվագարանների անվան հիմքում, ինչպես օրինակ dotār (دوتار, “երկու լար”), setār (سه‌تار, “երեք լար”), pančtār (پنجتار “հինգ լար”), և šaštār կամ šeštār (ششتار “վեց լար”):

Չնայած թառը վաղուց տարածաշրջանային նվագարան է, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչեց Ադրբեջանի ոչ նյութական մշակութային արժեք[2]։

քանոն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քանոն

Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։

քամանչա

Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է ՀայաստանումԻրանումՎրաստանումԱդրբեջանումՀունաստանումԴաղստանում և այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է։ Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք։