Խանջյան փողոց

Խանջյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, 1932-1936 թթ. ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանի։Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայից և ձգվում մինչև Նալբանդյան փողոցը։ Հատվում է Չայկովսկու փողոցիՓավստոս Բուզանդի փողոցիՎարդանանց փողոցիԹումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հետ։Փողոցի սկզբնամասում է գտնվում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Փողոցում գտնվում նաև.

  • Մանուկ Աբեղյանի անվան ՃՇՀԱՀ հենակետային դպրոցը
  • ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը
  • Հայաստանի երգի պետական թատրոնը
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան
  • Հայաստանում Իսպանիայի պատվո հյուպատոսությունը
  • ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչությունը
  • Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը

Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով[1]։

Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *