Հայոց լեզու 30.04.2026

  • Հինգշաբթի /հայոց լ․/
    1․ Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
    Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:

    Լուռումունջ-լռելյայն, ազնիվ-անկեղծ, մեծամիտ-գոռոզ, չնաշխարհիկ-չքնաղ, քաջ-խիզախ, սրտացավ-գթասիրտ։

    2. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
    Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

    Վախ-երկյուղ, դրացի-հարևան, մրրիկ-փոթորիկ, երանգ-գույն, տրտմություն-թախիծ, կասկածանք-տարակուսանք։




  • 3. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել
  • Հազար մաղով անցկացրած –մանրակրկտորեն պատրաստած,
  • Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ
  • Գլխին կրակ թափել – բարկությունը զեղել
  • Կանաչ-կարմիրը կապել – Պսակել, ամուսնացնել 
  • Կոպեկի համար մեռած – քձիպ մարդ
  • Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ
  • Ոտքի կոխան դարձնել – Ոտքերի տակ տալ
  • Փուշը մատից հանել – Մեկին որևէ բանով օգնել:
  • Գրքի մի երեսը կարդալ —Հարցին միակողմանիորեն մոտենալ

    4. Ո°ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:
    1․ ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2. երեսից կախվել – թախանձել
    3. արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4. աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:

    5. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:

    Լեղին ճաքել – Այդ լուրից նրա լեղին ճաքեց։
    Արյունը գլխին խփել – Նա այնքան բարկացավ, որ արյունը գլխին խփեց։
    Հոգին ավանդել – Ծեր մարդը խաղաղությամբ հոգին ավանդեց։
    Անարգանքի սյունին գամել – Նրան բոլորի առաջ անարգանքի սյունին գամեցին։
    Ճամփա պահել – Նա երկար ժամանակ ճամփա էր պահում ընկերոջը։
    Ականջի հետև գցել – Նա ուսուցչի խոսքերը ականջի հետև գցեց։



    6. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ։

    ծաղրել – քմծիծաղ տալ
  • հիվանդանալ – անկողին ընկնել
  • օգնել – ձեռք մեկնել
  • հասկանալ – գլխի ընկնել
  • մեռնել – հոգին ավանդել
  • անտեսել – ականջի հետև գցել
  • ծուլանալ – ձեռքերը ծալել նստել
  • ուրախանալ – սիրտը բացվել
  • ճարպիկ – ձեռքից գործ գալ
  • թանկ – ոսկու գնով լինել
  • սպառնալ – գլխին կախել
  • գունատվել – գույնը թռչել
  • էժան – ջրի գնով լինել

Հայոց լեզու 29.04.2026

  • 1․ Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին:
  • ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
  • բ. սսկվել, հագենալ, բավարարել, չարախոսել (բերանը ջուր առնել)
  • գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
  • դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
  • ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
  • զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

    2.Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
  • Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

    3. Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
  • Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;

    4. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
  • Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

    Ծաղրել-հեգնել
    Սարսափել-ահաբեկվել
    Աղաչել-աղերսել
    Սաստկանալ-ուժեղանալ
    Իշխել-տիրել

    *********************************************************************

Բնակչության ռասայական, էթնիկ ( ազգային) և կրոնական կազմը

Պատասխանել հարցերին

1.Բացատրե’լ հիմնական և անցումային ռասաների առաջացումը:

Մարդկության ռասաները ձևավորվել են երկար ժամանակի ընթացքում՝ տարբեր աշխարհագրական պայմանների ազդեցությամբ կլիմա, արևի ճառագայթում, միջավայր։

2.Ներկայացնե’ հիմնական ռասաների մարդաբանական կարեւոր հատկանիշները:

Եվրոպեոիդ ռասա Մոնղոլոիդ ռասա Նեգրոիդ ռասա

3.Ի՞նչ է <<ցեղը>>,<<ժողովուրդը>>,<<ազգը>>,<<լեզվախումբը>>,<<լեզվաընտանիքը>>:

Ցեղ – մարդկանց խումբ, որը ունի ընդհանուր ծագում և արտաքին հատկանիշներ

Ժողովուրդ – մարդկանց համայնք, որը ապրում է նույն տարածքում և ունի ընդհանուր մշակույթ

Ազգ – պատմականորեն ձևավորված կայուն համայնք՝ ընդհանուր լեզվով, մշակույթով և ինքնագիտակցությամբ

Լեզվախումբ – մոտ լեզուների միություն նույն լեզվաընտանիքի մեջ

Լեզվաընտանիք – լեզուների մեծ խումբ, որոնք ունեն ընդհանուր ծագում (օր․՝ հնդեվրոպական)

4.Բնութագրե’լ հայ էթնոսի առաջացումը

Հայ էթնոսը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում՝ տարբեր ցեղերի միաձուլման արդյունքում։
Այդ գործընթացը տեղի է ունեցել մ․թ․ա․ II-I հազարամյակներում։ Հայերը համարվում են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդ։
Հայ ժողովրդի ձևավորման մեջ կարևոր դեր են ունեցել տեղական ցեղերը և եկվոր հնդեվրոպական խմբերը, որոնց միաձուլումից էլ առաջացել է միասնական հայ ժողովուրդը։

Հայոց լեզու 27.04.2026

Երկուշաբթի /հայոց լ․/

Գործնական քերականություն

1․ Սխալ կազմած  պատճառական բայերն ուղղի՛ր:

Խոսացնել, իջացնել, քնեցնել, հաշտեցնել, լռեցնել, կերցնել, լսեցնել, ճերմակացնել, կարմրացնել, վախեցնել, աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավացնել, վստահեցնել, ծառայացնել, ապրեցնել:

2. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ` Խոսել- խոսեցնել։
ա) Խաղալ-խաղացնել, դողալ-դողացնել, եռալ-եռացնել, թվալ-թվացնել, հավատալ-հավատացնել:
բ) Փոքրանալ-փոքրացնել, լավանալ-լավացնել, վատանալ-վատացնել, բարեկամանալ-բարեկամնացել, թշնամանալ-բշնամանացնել, մանրանալ-մանրացնել, հզորանալ-հզորացնել, բարձրանալ-բարձրացնել, քարանալ-քարացնել:
գ) Հասնել-հասցնել, թռչել-թռցնել, հագնել-հագցնել, փախչել-փախցնել, փակչել-փակցնել, կպչել-կպցնել:

3․ Սխալ կազմած պատճառական ձևերը գտիր և ուղղի՛ր:

Վախեցնել, խոսել տալ, բարկանալ տալ, համոզել, ապրեցնել , ներել, փրկել, նախանձել , թվալ, փայլեցնել, բանեցնել , հայտարարել, անել տալ, ցավեցնել , ափսոսել , սիրել , մտածել, ճանաչեցնել, պայթեցնել, խնդրել :

4. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատացնում , մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցրեց, ինքն իր համար ման է գալիս:
— Կհասկացնեմ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

**************************************************************************

Ապրիլ ամսվա ամփոփում, 7-րդ դաս․

  1. Ո՞վ էր Արշակունիների արքայատոհմի հիմնադիրը Հայաստանում:

    Արշակունիների արքայատոհմի արքան է Տրդատ I-ը, որը կառավարել է 66-88 թթ․։
  2. Ո՞ր քաղաքն է հիմնադրել Վաղարշ I Արշակունին և որպես մայրաքաղաք:

    Վաղարշ I-ը (117-140) աչքի ընկավ շինարարական աշխատանքներով։ Կառուցվեցին և վերակառուցվեցին մի շարք քաղաքներ։ Վերակառուցված քաղաքներից էր Վարդգեսավանը, որը կոչվեց Վաղարշապատ։
  3. Ո՞ր հռոմեական կայսեր օրոք է կնքվել Հռանդեայի դաշնագիրը:

    64թ․ հայ-պարթևական միացյալ բանակը հաղթանակ տարավ հռոմեական զորքի նկատմամբ, ինչի արդյունքում վերջիններս՝ Ներոն կայսեր գլխավորությամբ ստիպված եղան գնալ հաշտության դաշնագրի։
  4. Ի՞նչ է նշանակում «Անդրեփրատյան համադաշնություն» տերմինը:

    Պարթև Վաղարշ I-ի (51-79) ջանքերով կազմավորված համադաշնությունը, որը նախ և առաջ պաշտպանական միություն էր ընդդեմ Հռոմի։ Անդամակցում էին Պարթևստանը, Ատրպատականը, Ադիաբենեն և (թերևս) Աղվանքը։ Նրանց միացավ նաև Մեծ Հայքը։
  5. Քանի՞ տարի տևեց հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը :

    Հռոմյա-պարթևական պատերազմը տեղի է ունեցել 54-64 թթ․՝ տևելով 10 տարի։
  6. Ինչու՞ Հռանդեայի դաշնագրից հետո Տրդատ I-ը ստիպված էր մեկնել Հռոմ՝ թագը ստանալու Ներոնի ձեռքից:

    Տրդատ I-ը իր գահերեցությունը լիակատար հաստատելու համար ստիպված եղավ թագադրվել Ներոն կայսեր կողմից, ինչը նաև լուծում էր ոչ միայն միջազգային հեղինակության հարցը, այլ նաև մատնանշում էր հռոմյա-պարթևական բարդ հարաբերությունների ելքը։
  7. Նկարագրե՛ք Կորբուլոնի ռազմական արշավանքի նպատակներն ու հետևանքները Հայաստանի համար:

    Կորբուլոնի բանակը Հայաստանում հայտնվելով փորձում էր սքողել Պետոսի գլխավորած բանակի անփառունակ պարտությունը ինչպես նաև հասավ նրան, որ հայոց թագավորը անձամբ մեկնեց Հռոմ ՝ կայսրից թագ ստանալու համար։
  8. Ինչպե՞ս հայ ազնվականության դավադրությունները խոչընդոտում էին Հռոմի քաղաքականությանը Հայաստանում:

    Հայ ազնվականությունը անընդհատ տեղի տալով հռոմեական դրածոներով, վերջիններիս դեմ կազմակերպում էր դավադրություններ չհամակերպվելով հռոմեական ներկայությանը Հայաստանում։
  9. Ո՞րն էր Վաղարշ I-ի դիվանագիտական գլխավոր հաջողությունը պարթևական քաղաքականության մեջ:

    Վաղարշ I-ի դիվանագիտության մեջ առանձնանում էր նրա չեզոք դիրքորոշումը հռոմեա-պարթևական հարաբերություններում ինչը պարտավորեցնում էր այդ երկու պետություններին չխառնվել Հայաստանի ներքին գործերին։
  10. Ինչո՞ւ Հռոմը բարձրացրեց Ատրպատականի և Վիրքի կարգավիճակը՝ ի հակակշիռ Հայաստանի:

    Քանի որ Հայաստանը սերթ հարաբերությունների մեջ էր Պարթևստանի հետ և այդ մերձեցումը հստակ ուղղված էր Հռոմի դեմ, նրան անհրաժեշտ էր տարածաշրջանում ստեղծել հակակշիռ ուժ ընդդեմ Հայաստանի և Պարսկաստանի։
  11. Ինչպե՞ս Տրդատ I-ին հաջողվեց պահպանել Հայաստանի միասնությունը երկու հզոր տերությունների միջև:

    Թե՛ Հռոմը, թե՛ Պարթևստանը, չկարողանալով նվաճել Հայաստանը, ստիպված եղան ճանաչել Հայաստանի պետական ինքնիշխանությունը և հանդես գալ որպես դրա համատեղ երաշխավորներ։
  12. Ո՞րն էր Պետուսի զորքի ջախջախման հիմնական պատճառը Հռանդեայի ճակատամարտում:

    62 թվականին հռոմեական մի նոր բանակ հատեց Հայաստանի սահմանը՝ այս անգամ զորավար Լուկիուս Պետուսի գլխավորությամբ։ Հռոմեական զորքերին ընդառաջ շարժվեցին հայ պարթևական մեծաքանակ զորքերը։ Պետուսի բանակը մի քանի ճակատամարտերում ջախջախվեց և ստիպված էր նահանջել։ Հռոմեական զորքը շրջափակվեց հայ պարթևական զորքերի կողմից, ինչը ստիպեց հուսալքված Պետուսին իր ողջ բանակով անձնատուր լինել հակառակորդի ողորմածությանը։ Զինաթափված հռոմեական լեգեոններն անցկացվեցին անարգանքի լծի տակով։
  13. Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ներոն կայսրը Հայաստանի նկատմամբ մինչև պատերազմը:

    Ներոնը (54-68), որը փորձում էր ամեն կերպ փրկել իրավիճակը։ Նա կարևորում էր ոչ այնքան Հայաստանի նվաճումը, որքան այն, որ հակառակորդ Պարթևական պետությանը թույլ չտրվեր հասնել դրան։ Բայց ապարդյուն. Հայաստանը հաստատապես պարթևական կողմնորոշում ուներ՝ կայուն պետականություն ստեղծելու նպատակով։
  14. Որո՞նք էին Անդրեփրատյան համադաշնության անդամները և ի՞նչ նպատակ էր հետապնդում այն:

    Անդրեփրատյան համադաշնությունը իր մեջ ընդգրկում էր Եբրատ գետից արևմուտք գտնվող մի շարք փոքր պետություններ և ցեղային միավորումներ, նրա կազմի մեջ էին մտնում նաև Մեծ Հայքը և Պարթևստանը ընդդեմ Հռոմի, համադաշնության նպատակը տարածաշրջանում ուժերի հավաստարակշռության պահպանումն էր։
  15. Ինչո՞ւ Արտաշատը դարձավ Կորբուլոնի առաջին թիրախը, այլ ոչ թե Տիգրանակերտը:

    Առաջին հերթին Հայաստանի գործող մայրաքաղաքը Արտաշատն էր, բացի այդ Արտաշատն ուներ ավելի կարևոր ռազմական և ստրատեգիական նշանակություն, իսկ թուլացնել Արտաշատը կնշանակեր թուլացնել ողջ Հայաստանը։
  16. Ինչպե՞ս Տրդատ I-ը վերականգնեց Հայաստանի տնտեսությունը պատերազմից հետո:

    Մեծ շքախմբով Հռոմ մեկնած Տրդատը վերադարձավ 66թ.՝ արդեն որպես Հայաստանի օրինավոր թագավոր։ Հռոմի կայսրը նաև Արտաշատը վերականգնելու համար զգալի գումար և մի խումբ արհեստավորներ էր տրամադրել։ Տրդատը վերակառուցեց երկրի ավերված տնտեսությունը, վերականգնեց Արտաշատ մայրաքաղաքը և զարգացրեց ներքին ու արտաքին առևտուրը։
  17. Ո՞րն էր հայոց ավագանու դերը սոցիալական և իշխանական կառույցների պահպանման գործում:

    Հայոց ավագանին մշտապես եղել է սոցիալական ժառանգությանը կրողը այդ, իսկ պատճառով գահակալական մկրտումների ժամանակ իր ձեռքում էր պահում սոցիալական և իշխանական բոլոր կառույցները։
  18. Ինչու՞ Տրայանոս կայսրը խախտեց Հռանդեայի համաձայնությունը և նվաճեց Հայաստանը:

    Տրայանոցը վարում էր ակտիվ նվաճողական քաղաքականություն և ուզում էր հայաստանը դարձնել իրեն ենթակա նահանգ, այլ ոչ թե թողնել լիակատար անկախ պետություն։ Տրայանոսը նաև փորձում էր թուլացնել Հայաստանում պարթևական ազդեցությունը։
  19. Ինչպե՞ս փոխվեց հռոմեական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Տրայանոսի մահից հետո:

    Տրայանոսի մահից որոշ ժամանակ անց, Հռոմի համաձայնությամբ, անցավ Վաղարշ II-ին (186-198)։ Վերջինս Հռոմի հետ վարում էր ճկուն և հեռատես քաղաքականություն, շնորհիվ որի հռոմեական կայազորը դուրս բերվեց երկրից։
  20. Ո՞րն էր Վաղարշ II-ի ճկուն քաղաքականության արդյունքը հռոմեական կայազորի դուրսբերման հարցում:

    Վաղարշ II-ը Հռոմի հետ վարում էր ճկուն և հեռատես քաղաքականություն, շնորհիվ որի հռոմեական կայազորը դուրս բերվեց երկրից։ Հռոմը նույնիսկ ֆինանսական օգնություն ցուցաբերեց Վաղարշ II-ին, որպեսզի օգներ հզորացնել հայկական բանակը։ Բանն այն է, որ նա ձգտում էր պաշտպանել երկիրը և կայսրության արևելյան գավառները լեռնային ցեղերի կրկնվող արշավանքներից։
  21. Ինչո՞ւ Հռոմը ֆինանսական օգնություն ցուցաբերեց Վաղարշ II-ին՝ հայկական բանակը հզորացնելու համար:

    Հռոմը Հայաստանին ֆինանսական օգնություն ցույց տալով փորձում էր պաշտպանել իր երկրի արևելյան գավառները լեռնային ցեղերի հարցակումներից։
  22. Ինչպիսի՞ սպառնալիքներ կային Հայաստանի համար հյուսիսկովկասյան տափաստանների քոչվորների կողմից:

    Լեռնային ցեղերի հարձակումը սպառնում էր Հայաստանի թուլացմանը, ինչը հնարավորություն կտար հարևան պետություններին լիակատար կործանման հասցնել Հայաստանը և հասնել տարածաշրջանային գերիշխանության։
  23. Ո՞րն էր Խոսրով I Արշակունու գահակալման շրջանի գլխավոր ռազմական մարտահրավերը:

    Նրա կառավարման տարիներին Հռոմի և Պարթևստանի միջև անընդհատ առճակատվող հարաբերություններում Խոսրով I-ի դիրքորոշումը վճռական էր լինելու տարածաշրջանում վերոնշյալ երկու պետությունների հետագա զարգացման և ռազմական հաջողությունների համար։
  24. Ինչու՞ է Վաղարշ I-ը համարվում Հայաստանում Արշակունիների ժառանգական իշխանության հիմնադիրը:

    Վաղարշ I-ի կառավարումից հետո գահ է բարձրանում իր որդին՝ հիմք դնելով ժառանգական իշխանությանը Արշակունիների թագավորությունում։
  25. Ինչպե՞ս հայ-պարթևական համագործակցությունը հանգեցրեց Մեծ Հայքում պարթևական գերակայության վերացմանը:

    226 թ․ տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում գահին են հաստատվում Սասանյանները, վերջիններս թշնամական վերաբերմունք ունեին նաև հայ Արշակունիների նկատմամբ։
  26. Վերլուծե՛ք Հայաստանի դերը որպես բուֆերային պետություն հռոմեա-պարթևական հակամարտությունում: Ինչպե՞ս հայոց ավագանուն հաջողվեց պահպանել պետական ինքնիշխանությունը՝ մանևրելով երկու տերությունների միջև:

    Հայ ավագանուն օգնեց ճկուն դիվանագիտությունը, ինչպես նաև կարողանում էին կողմնորոշվել և ճիշտ ժամանակին համագործակցել և դաշնակցային հարաբերություններ ձեռք բերել հնարավոր լավագույն դաշնակցի հետ։
  27. Համեմատե՛ք Կորբուլոնի և Պետուսի ռազմավարությունները Հայաստանում: Ինչո՞ւ նույն հռոմեական բանակը մեկ դեպքում հաղթեց, մյուս դեպքում ջախջախվեց: Ո՞ր գործոններն էին որոշիչ:

    Պետուսի հարցակողական դիրքը բացասաբար ազդեց հռոմեական բանակի առաջխաղացման վրա, մինչդեռ Կորբուլոնն ուներ շատ ավելի փոխզիջումային դիրքորոշում։
  28. Գնահատե՛ք Հռանդեայի դաշնագրի (64 թ.) երկարաժամկետ հետևանքները Հայաստանի, Հռոմի և Պարթևաստանի համար: Արդյո՞ք այն կայուն խաղաղություն ապահովեց, թե՞ միայն ժամանակավոր զինադադար:

    Հռանդեայի պայմանագիրը թույլ տվեց որոշ ժամանակով կարգավորեր Հռոմում և Պարթևստանում տիրող ներքաղաքական անկայուն վիճակը սակայն այն ընդամենը ժամանակավոր զինադադար էր հետագա անխուսափելի պատերեզմներին պատրաստվելու համար։
  29. Ինչպե՞ս է Տրայանոսի արշավանքը (114-117 թթ.) և նրան հաջորդած կայսրերի քաղաքականությունը ցույց տալիս հռոմեական կայսերական գաղափարախոսության փոփոխությունները: Ինչու՞ Հռոմը վերջնականապես հրաժարվեց Հայաստանը նահանգ դարձնելուց:

    Տրայանուսի և իր հաջորդների կողմից վարած փոփողված քաղաքականությունը՝ Հայաստանը չդարձնել հռոմեական նահանգ, պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի միջոցով ուզում էր պահպանել իր արևելյան սահմանները։
  30. Վերլուծական շարադրանքով պատասխանե՛ք. ի՞նչ պայմաններում է հնարավոր պահպանել հավասարակշռությունը երկու մրցակից տերությունների միջև (օրինակով Հայաստանը Հռոմի և Պարթևաստանի միջև): Համեմատե՛ք այս երկընտրանքը ժամանակակից միջազգային հարաբերությունների որևէ օրինակի հետ:

    Արշակունյանց թագավորության հաստատման տարիներին Հայաստանը կանգնած էր լուրջ ռազմական մարտահրավերի առջև, որտեղ վճռական էր իր դաշնակցությունը որևէ երկրի հետ։ Հնարավոր բոլոր պայմաններում Հայաստանը փորձում էր չեզոք դիրք պահպանել կամ համագործակցել այն պետության հետ, որի հետ առավել շահավետ կլիներ այդ համագործակցությունը։ Մեր օրերում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ևս հաճախ կանգնում է նույն մարտահրավերի առջև՝ ընտրել համագործակցություն որևէ գերտերության հետ, սակայն վստահաբար այս պարագայում ևս պետք է մեզ համար առաջնային պետք է լինի պետական շահը։

Պարապմունք 17.


1. Վերջին ամիսներին բասկետբոլի մարզումներին Վահագնի կատարած 1200 նետումից 930-ի ժամանակ գնդակը հայտնվել է զամբյուղում։ Ի՞նչ հավանականությամբ է Վահագնը իրացնում նետումները:

77

2. Երևան-Գյումրի երթուղու միկրոավտոբուսը 50 ուղևորափոխադրումից 38-ի դեպքում Գյումրի է հասել գրաֆիկից շուտ, իսկ մնացած դեպքերում՝ ուշ։ Որքա՞ն է հավանականությունը, որ այդ միկրոավտոբուսով Գյումրի մեկնելիս Նարեն տեղ կհասնի գրաֆիկից ուշ:

24

3. Վերջին 4 շաբաթվա ընթացքում Մարգարիտան 17 անգամ դպրոց է գնացել սպիտակ վերնաշապիկով, 3 անգամ՝ սև։ Սուսանը  նույն ժամանակահատվածում 14 անգամ հագել է սպիտակ վերնաշապիկ, իսկ մնացած օրերին՝ սև։

ա) Որքա՞ն է Մարգարիտայի՝ սպիտակ վերնաշապիկով դպրոց գնալու հավանականությունը:

բ) Որքա՞ն է Սուսանի՝ սպիտակ վերնաշապիկով դպրոց գնալու հավանականությունը։

գ) Մարգարիտայից և Սուսանից ո՞վ է ավելի հաճախակի դպրոց գնում սպիտակ վերնա-շապիկով:

4. Անուշը վերջին 20 թեստից անսխալ գրել է 17-ը:

Ի՞նչ հավանականությամբ է Անուշը թեստ գրում անսխալ:

85

5. Արամն ու Նաիրան նույն ճանապարհով են դպրոց գնում: Ապրիլ ամսվա 22 ուսումնական օրերի ընթացքում նրանք պատահաբար հանդիպել են 11 անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ մայիսի որևէ ուսումնական օր նրանք նորից կհանդիպեն, եթե հայտնի է, որ մայիսն ունի 20 աշխատանքային օր, և նրանց սովորությունները չեն փոխվել։
Հարցեր կրկնողություն բաժնից

50

6. Կիրառե՛ք բազմապատկման բաշխական օրենքը.

ա) 3x + 6
բ) 20y + 100
գ) 8z + 20
դ) 300 – 10x
ե) -14x + 56
զ) -7m – 42
է) 39a + 12
ը) -8mx –

ա) x = -9
բ) x = -31
գ) x = -16
դ) x = -54
ե) x = -14
զ) x = -44
է) x = -126
ը) x = -146

ը) 97 + x =-49:Խնդիր ֆլեշմոբից։ Լուսեն և Մարիամը ձևավորեցին 145 զատկական ձու։ Լուսեն րոպեում ձևավորում է 2 ձու, իսկ Մարիամը՝ 3։ Որքա՞ն ժամանակ աշխատեց նրանցից յուրաքանչյուրը, եթե Մարիամն աշխատել է 10 րոպե պակաս, քան Լուսեն։

Լուսեն՝ 35 րոպե
Մարիամ՝ 25 րոպե

Գործնական քերականություն

 1․Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի նշանավոր վաճառական մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր ունեցվածքը բաժանելով երկու հավասարաչափ մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի պարգև էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը: Ավագ որդին հոր պատվին մի հուշակոթող կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժանդակությանը ավելացրեց: Բոլորն այն մտքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում: Ուստի միաբերան հաստատում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն տրամադրվի:

Անկողմնակալ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին խոսեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին էլ չի վախճանվել. նա իր վերջին հիվանդությունից ապաքինվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ արժեցավ:

Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ գույքը հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Հայոց լեզու 20.04.2026

Երկուշաբթի /հայոց լ․/

1․ Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
Իրադարձություններով առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայում քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունը որոշել նպատակ ուներ: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործը դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսումնասիրված չէր եվրոպացիների կողմից:

Կուսական անտառի լիանաների հյուսվածքների խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճերով: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածություններ, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

2.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով.
Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին։

Բայց արքան հրաժարվեց։

Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»։

Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում։