Գետակի վրա…

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին:

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Տխուր  ու  լուռ

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-

Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Մի փոքրիկ    գետակի մասին, որ հոսում  էր   ուրախ ,ջրերն  էլ   գալիս  են  ու  գնում։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Ես  կցանանայի  լինել  երազ  աշխարհում ,որտեղ իմ  բոլոր  երազանքները   կկատարվեին։

Գարնանը   սարերից   հոսում  էին   ուրախ  գետակի  ջրերը։

Մեր  բակում  ունենք  մի  մեծ   լացող  ուռենի,որի  տերևները  աշնանը   ամբողջությամբ   թափվել  են։

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։  Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Ինձ շատ դուր եկավ բանաստեղցությունը, շատ տպավորիչ   էր։Նա  ինձ  հաղորդեց   և  ուրախ   տրամադրություն  և  տխրություն։

Ածանցներ

Առանձնացրո՛ւ արմատները  և գտի՛ր ածանցները։

Համտես-համ-տես

Տարորոշել-տար-որոշել

Ներկարար-ներկ-արար

Ներգրավել-ներ-գրավել

Համակարծիք-համա-կարծիք

Հակակշիռ-հակա-կշիռ

Համանուն-համ-անուն

Համեստորեն-համեստ-որեն

Պահարան-պահ-արան

Խմորեղեն-խմոր-եղեն

Առափնյա-առափն-յա

Խմբավորի՛ր նույն նախածանցն ունեցող բառերը։

Պարուհի, արտասահման, բժշկուհի, մրցույթ, նկարչական, արտակարգ, քաղցրություն, ապաշնորհ, բարեկամություն, ապահովագրել, արտագրել, ուսուցչուհի, ծնողական, երաժշտական, մշակույթ, գեղեցկուհի։

Արտասահման, արտակարգ, արտագրել։

Ապաշնորհ, ապահովագրել,

Յուրաքանչյուր բառի համար արտ, բաց, հակ, համ, ներ, վեր, տար նախածանցներից ընտրի՛ր անհրաժեշտ զույգը և կազմի՛ր հականիշ բառեր։

Կարծիք-տարակարծիք

 Շնչել-արտաշնչել

 Կա- բացակա

Դաս-վերադաս

Նիշ-հականիշ

Հոսել-ներհոսել

ձայն(ություն)- համաձայն,համաձայնություն

Դո՛ւրս գրիր ածանցավոր և բարդ բառերը՝ բաժանելով դրանք բաղադրիչների։

Իմ քաղցրանո՜ւն,

Իմ բարձրանո՜ւն,

Իմ տառապա՛ծ,

Իմ փառապա՛նծ։

Հների մեջ՝ դու ալեհեր,

Նորերի մեջ՝ նոր ու ջահել․

Դու խաղողի խչմարված վազ,

Վշտերդ՝ ջուր, ինքդ ավազ․

Դու՝ բարդենի սաղարթաշատ,

Առուն ի վար փռված փշատ․

Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,

Մագաղաթյա մատյանի թերթ․․․

Խչմարված

Տրված արմատներից և ածանցներից կազմի՛ր ածանցավոր բառեր։

Արմատներ                                                                                     Ածանցներ

զոր                                                                                                     ային

գիր                                                                                                      ավոր

խոս (ք)                                                                                               ություն

չափ                                                                                                       իչ

գործ                                                                                                   արան

Զորավոր,գրավոր,գրություն,գրիչ,գրական,խոսքային,չափավոր,չափիչ,գործիչ,գործարան

Որոշի՛ր բայերի արմատները և դրանց ավելացնելով փակագծերում տրված ածանցներից անհրաժեշտը, կազմի՛ր գոյականներ։

(ություն, անք, մունք, ք, իք, ոց, յուն, ույթ, ունդ, ուրդ, ուստ)

Թարգմանել-թարգմանություն

Ափսոսել- ափսոսանք

Ընթրել-ընթրիք

Զայրանալ-զայրույթ

Բուրել-բուրմունք

Ծնվել-ծնունդ

Զրնգալ-զրնգոց

Հագնել- հագուստ

Կարծել- կարծիք

Մթերել-մթերք

Խառնել- խառնուրդ