Առասպել լավաշի մասին

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Գործանական քերականություն 5

166. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Գոյական — ծաղիկ, ժամացույցղ, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ,  ինքնաթիռ,գարուն,թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

ածական — ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, պայծառ, երկաթյա, գաղտնի, ոսկեզօծ։

բայ — վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, ոսկեզօծել, պահել։

167. Բ խմբի նախադասությունների մեջ ընդգծված բառերն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի բառակապակցություններում ընդգծված ածականներից և ինչո՞վ են նման:

Ա. Մաքուր սենյակ: —  ածական                                 Բ. Արագ մաքրեց:-մակբայ
Փափուկ բազմոց: —     ածական                                Մանրամասն պատմեց:-մակբայ
Հատուկ վերաբերմունք: —   ածական                        Մեղմորեն ժպտաց:-մակբայ
Հստակ ջուր: —    ածական                                          Հազիվ լսվեց:-մակբայ
Երկար օր: —  ածական                                                Հպարտորեն խոնարհվեց:-մակբայ

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

Բոլորը  մակբայ  են։

169. Նախորդ վարժության մեջ ընդգծված բառերը գրի´ր: Ինչպե՞ս կանվանես բառերի այդ խումբը:

Ինչպես կանվանես բառերի այդ խումբը։

Անմիջապես, մտերմորեն, վաղուց, ամբողջովին, լիովին, բազմիցս, երբեմն։

Այս բառերը մակբայներ են:

Գործանական քերականություն 5

106.Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛րԳրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):

Օրինակ՝
մեծ-մեծ:

Ծանր-ծանր, գույգ-գույգ, չորս-չորս, խիստ- խիստ, արագ-արագ, բաց-բաց, թաց-թաց:

107.Արմատի կրկնությամ կազմվածգծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն

արագ-արագ, չոր-չոր, պարզ-պարզ,բարդ-բարդ,թաց-թաց

 109.Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛րԲառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Մըռ-մռմռալ,մռմռոց                                                                                                                                                              հըռ-հռհռալ, հռհռոց

 չըռ-չռչռալ, չռչռոց

կըռ-կռկռալ, կռկռոց

 դըռ-դռդռալ: դռդռոց

110.Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝դրանք դնելով նոր բառերի սկզբում,մեջտեղում և վերջում:

Մարդ-մարդասիրական,անմարդկային,համամարդկային

 բարի-բարեկազմ,ամենաբարի,անբարեհամբյուր

ձայն-ձայնալար,տեսաձայնագրություն,անձայն,

 սեր-սիրասուն,ազգասիրություն,չսիրված

տեր-տիրություն,անտեր,բռնատիրություն

գիր-գրատախտակ,անգրագիտություն,ինքնագիր

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝
միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր-վեպ գրող

Մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող

 Սրընթաց–արագ ընթացող

 Երկերեսանի-երկու երես ունեցող

Զբոսայգի-զբոսնելու համար այգի

Սրամիտ-սուր միտք ունեցող

Հեռուստացույց-հեռուն   ցույց  տվող   իր

 Պահարան-շորեր պահելու տեղ

 Հայաստանցի-Հայաստանի  Հանրապետությունում   ապրող մարդ ։