Հայրենագիտություն, առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։

Այո, ահա հղումը։

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ հայրենագիտության բաժնում տեղադրել ես առաջադրանքները և նախագծերը։

Այո

  • Տեղադրի՛ր հայրենագիտության սեպտեմբերի ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

https://gasparyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

  • Տեղադրի՛ր հայրենագիտության հոկտեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

https://gasparyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

  • Տեղադրի՛ր հայրենագիտության նոյեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

https://gasparyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

  • Տեղադրի՛ր հայրենագիտության դեկտեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

https://gasparyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Անգլերեն

  1. People called harold l Harefoot bacause he was a fast runner and a good hunter.
  2. People called Richard l Lionheart because he was very brave.
  3. Edward V was king only 2 months.
  4. Henry Vllls wifes were Anne Boleyon Jane Seymour Anne of Cleves Catherine Howard and Cathenine Parr.
  5. People called Elithabeth l Good queen bess.
  6. Victoria was queen for 63 years and 7 months.

Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների

Թվերը  վերլուծել  պարզ արտադրիչների նշանակում է այն ներկայացնել  պարզ թվերի արտադրյալի տեսքով։

Օրինակ՝  10 թիվը վերլուծենք պարզ արտադրիչների, այսինքն այն ներկայացնենք պարզ թվերի արտադրյալի տեսքով՝ 10=25,  որտեղ 2-ը և  5-ը պարզ թվեր են։

102
5         5
1 

Առաջադրանքներ․

1․ Թվերը  վերլուծեք  պարզ արտադրիչների։

  • 14 =7X2
  • 21 =7×3
  • 15=5×3
  • 16=2x2x2x2
  • 25=5×5
  • 32 =2x2x2x2x2
  • 42 =7x2x3
  • 60=5x2x2x3

Այժմ թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր  պարզ արտադրիչները․

Օրինակ՝   6 և 10 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչները  գտնելու  համար    6 և 10 թվերը   վերլուծենք պարզ ,արտադրիչների։

62
33
1 
  
  
102
 55
1 
  
  

6=2‧3,      10=2‧5,   2-ը կոչվում է  6 և 10 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ։

Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։

Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր բաժանարարը միայն 1-ն է։

Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։

2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր  պարզ արտադրիչները

  • 14= 7 x2 և 10 =2 x 5` 2
  • 10 2 x 5 և 25 = 5 x 5` 5
  • 15 = 5 x 3 և 20 = = 5 x 4` 5
  • 24 = 8 x 3 և 15= 3 x 5` 3
  • 8 = 2 x 4 և 12 = 4 x 3 ` 3
  • 12 = 6 x 2 և 10 = 5 x 2` 2
  • 16 = 4 x2 և 28 = 4 x 7 ` 4
  • 10 = 2 x 5 և 3 = 3 x 1` 1
  • 7 = 7 x 1 և 8 = 4 x 2 ` 1
  • 5 x 1 և 12 = 6 x 2 ` 1

ՏՈՒՆԸ

(հայկական ժողովրդական առակ)
Մի մայր ու տղա էին ապրում իրենց անշուք տնակում: Կանաչազարդ այգով մի փոքրիկ առու էր անցնում: Սառնաշունչ առվի ափերին գորտերն ամեն օր կռկռում էին, սոսիները՝ մեղմօրոր խշշում, իսկ տղան անընդհատ դժգոհում էր, մորն ասում.

-Արդեն ձանձրացել, հոգնել եմ. ամեն օր գորտերը կռկռում են, ծառերը՝ անուրախ խշխշում: Գնալու եմ աշխարհը ման գամ, մի լավ տեղ ճարեմ, հետո գամ ու քեզ էլ հետս տանեմ:
Մտամոլոր տղան վեր է կենում ու գլխիկոր գնում իր երազանքի հետևից: Շատ է շրջում, թափառականի կյանքով ապրում, շատ բաներ է տեսնում, բայց ոչ մի տեղի սիրտը չի կպչում: Հոգին անսահման խռով, կարոտը սրտում՝ նորից վերադառնում է իր հայրենի տնակը՝ իր ալեհեր ու գթասիրտ մոր մոտ, ու ասում.

-Իմ սիրասո՛ւն մարե, շատ տեղեր ման եկա, շա՜տ ու շատ բաներ տեսա, հսկա ու հրաշակերտ պալատներ տեսա, հանդիպեցի շատ մեծահարուստների, բայց ոչ մեկը չասաց՝ նե՛րս արի, մի քիչ
տաքացի՛ր, մի պատառ հա՛ց կեր: Իմ փոքր ու անշուք տնակը, իմ պզտիկ ու նախշուն այգին, իմ քչքչան առվակը, իմ կռկռան գորտերը, իմ խշխշան ծառերն աշխարհի ոչ մի բանի հետ չեմ փոխի…
Բառային աշխատանք

  1. Ման գալ, տեղ ճարել, աշխարհը շրջել, սիրտը կպչել բայերի իմաստն
    արտահայտի՛ր մեկ բառով:

Ման գալ-քայլել

 տեղ ճարել-գտնել

 աշխարհը շրջել- ճանապարհորդել,թափառել

 սիրտը կպչել-հավանել

  1. Սառնաշունչ, մեղմօրոր, մտամոլոր, ալեհեր, գթասիրտ բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Ձմռանը   սարերում   սառնաշունչ  քամի  է  փչում։

Մեղմօրոր  քամին  շոյում  էր  Անիի  մազերը։

Մայրիկս  մտամոլոր  քայլում  էր  բակում։

Իմ հայրիկի մազերը  տարիների  ընթացքում  ալեհեր են  դարձել։

Գթասիրտ մարդկանց բոլորը սիրում են։

  1. Առակից դո՛ւրս գրիր ածանցավոր բառերը: Առանձնացրո՛ւ արմատն
    ածանցից:
    Նմուշ՝ Փոքրիկ-փոքր-իկ:

Տն-ակ,ան-շուք,թափառ-ական

  1. Գրի՛ր պզտիկ բառի գրական համարժեքը:

պզտիկ – փոքրիկ

  1. Սառնաշունչ, մտամոլոր, ալեհեր, անշուք, նախշուն բառերի հոմանիշների և հականիշների շարքե՛ր կազմիր:
    Նմուշ՝ ալեհեր, զառամյալ-երիտասարդ:
    սառնաշունչ- ցրտաշունչ – տաք

Մտամոլոր- մտահոգ – անհոգ

Անշուք- հասարակ – շքեղ

նախշուն -սիրուն – տգեղ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ածանցավոր, հոդակապով և անհոդակապ
    կազմություն ունեցող բառերը և համապատասխանաբար խմբավորի՛ր դրանք։
    Ածանցավոր
    բառեր
    անշուք
    տնակ
    փոքրիկ
    անընդհատ
    դժգոհում
    անուրախ
    երազանքի
    թափառականի
    անսահման
    նորից
    հայրենի
    պզտիկ
    Նախշուն
    քչքչան
    առվակ
    կռկռան
    խշխշան
    Հոդակապով բարդ
    բառեր
    Կանաչազարդ
    Սառնաշունչ
    Մտամոլոր
    գթասիրտ
    սիրասո՛ւն
    հրաշակերտ
    մեծահարուստներ
    Անհոդակապ բարդ
    բառեր
    գլխիկոր
    մեղմօրոր
    ալեհեր
  2. Առու, գորտ, կռկռալ, սոսի, խշխշալ, տղա, դժգոհ, երազանք, շրջել,
    գլխիկոր, վերադառնալ, հայրենի, տուն բառերով նոր տե՛քստ հորինիր:

Մի գորտ գետում կռկռում  էր։Տղան մոտեցավ գետին և լսեց խշխշոց։

Նա  գլխիկոր շրջեց գետակի  շուրջը և տեսավ գորտին, երբ  նա  փորձեց  բռնել գորտին գորտը  փախավ։

Տղան գնաց տուն,  երբ վերադառցավ գետի  մոտ գորտ չկար։

Տղան  քայլեց  առվակի  հունով ,  սակայն  գորտին  չգտավ։Նա  շատ էր նեղվել , որ  չկարողացավ   բռնել   գորտին  և  դժգոհ վերադարձավ   տուն։

  1. Համեմատի՛ր և ըստ հատկանիշների խմբավորի՛ր վերևի բառերը
    (առարկա և գործողություն ցույց տվող բառեր):
    Առարկա ցույց տվող
    բառեր
    Առու,
    գորտ
    սոսի
    տուն 


    Գործողություն ցույց տվող
    բառեր
    կռկռալ
    խշխշալ
    շրջել
    վերադառնալ


    Տեքստային աշխատանք
  2. Վերարտադրի՛ր առակի բովանդակությունը պարզ նախադասություններով։
    Կար մի տղա, որը դժգոհ էր իր ունեցածից և ուզում էր գտնել նոր տուն։ Նա գնաց աշխարհով մեկ, տեսավ շատ տներ, բայց վերադարձավ իր հայրենի տունը ու հասկացավ, որ իրենց տունն ամենալավն է։
  3. ­Վերնագիրը կապի՛ր տեքստի իմաստի հետ։
    Տեքստը հենց տնակի մասին է։
  4. ­Վերնագրի՛ր առակը տեքստից ընտրված բանալի բառերով։ Հիմնավորի՛ր ընտրությունդ:
    Վերադարձ հայրենի տնակ
  5. Տեքստը բաժանի՛ր երկու մասի, վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը և
    որոշի՛ր հիմնական միտքն արտահայտող նախադասությունները։

    Դժգոհ տղան
    Մի մայր ու տղա էին ապրում իրենց անշուք տնակում: Կանաչազարդ այգով մի փոքրիկ առու էր անցնում: Սառնաշունչ առվի ափերին գորտերն ամեն օր կռկռում էին, սոսիները՝ մեղմօրոր խշշում, իսկ տղան անընդհատ դժգոհում էր, մորն ասում.
    -Արդեն ձանձրացել, հոգնել եմ. ամեն օր գորտերը կռկռում են, ծառերը՝ անուրախ խշխշում: Գնալու եմ աշխարհը ման գամ, մի լավ տեղ ճարեմ, հետո գամ ու քեզ էլ հետս տանեմ:
    Մտամոլոր տղան վեր է կենում ու գլխիկոր գնում իր երազանքի հետևից:

    Վերադարձ դեպի տուն
    Շատ է շրջում, թափառականի կյանքով ապրում, շատ բաներ է տեսնում, բայց ոչ մի տեղի սիրտը չի կպչում: Հոգին անսահման խռով, կարոտը սրտում՝ նորից վերադառնում է իր հայրենի տնակը՝ իր ալեհեր ու գթասիրտ մոր մոտ, ու ասում.
    -Իմ սիրասո՛ւն մարե, շատ տեղեր ման եկա, շա՜տ ու շատ բաներ տեսա, հսկա ու հրաշակերտ պալատներ տեսա, հանդիպեցի շատ մեծահարուստների, բայց ոչ մեկը չասաց՝ նե՛րս արի, մի քիչ տաքացի՛ր, մի պատառ հա՛ց կեր: Իմ փոքր ու անշուք տնակը, իմ պզտիկ ու նախշուն այգին, իմ քչքչան առվակը, իմ կռկռան գորտերը, իմ խշխշան ծառերն աշխարհի ոչ մի բանի հետ չեմ փոխի…
  6. Որոշի՛ր տեքստում նկարագրած իրադարձությունների միջև եղած
    կապերը, մոտավոր ժամանակաշրջանը: Ներկայացրո՛ւ քո մտորումները:
  7. Ի՞նչ խորհուրդ ունի հայրենի տունն այս առակում:
    Հայրենի տունը ցույց է տալիս մարդու ունեցածը ու այն միշտ ամենից լավն է։
  8. Կա՞ աշխարհում որևէ վայր, որ հայրենի տնից թանկ լինի քեզ
    համար: Հիմնավորի՛ր պատասխանդ:

    Ինձ համար մեր տնից թանկ տեղ չկա։
  9. Շարունակի՛ր տեքստը՝ նոր ավարտ հորինելով առակին:

    Տղան կառուցում է մեծ ու գեղեցիկ նոր տուն հենց իր հայրենի տան կողքին։
  10. Արտահայտի՛ր քո վերաբերմունքը տղայի և նրա գործողությունների
    նկատմամբ։
    Տղան ճիշտ արեց, որ հասկացավ, որ իր տունն ամենալավն է։
  11. .Համեմատի՛ր առակը քեզ ծանոթ այլ ստեղծագործության (մուլտֆիլմ, մանկական կինոնկար և այլն) հետ, պատմի՛ր նրանց նմանությունների և տարբերությունների մասին

    Ես կարող եմ համեմատել այս առակը Հովհաննես Թումանյանի «Ամենից լավ տունը» բանաստեղծության հետ։ Իմ կարծիքով, Հովհաննես Թումանյանին բանաստեղծությունը ավելի հասկանալի էր ու հիշվող, ես մինչև հիմա անգիր այն հիշում եմ։