112. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի´ր մեկական բառերով:
Բարի լուր (ավետիս) բերող — ավետաբեր
արագ ընթացող — արագընթաց
բաժակը ձեոքին արտասանվող ճառ — բաժակաճառ
վեպ գրող — վիպագիր
բառարան գրող — բառագիր
արտասահմանում ապրող — արտասահմանաբնակ
113. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակից- ներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկ- ներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:
Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում
Ես այդ հետևությունը ճիշտ եմ համարում, որովհետև նոր իրերը քաղաքում շուտ է ընկալվում։
114. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրությո´ւն դարձրու (փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն չի գրվում):
Реклама
Օրինակ՝ ճըռ – ճռճռալ, ճռճռոց:
Գոռ, մըռ, հըռ, չըռ, կըռ, դըռ:
Գոռ — գոռալ, գոռգոռալ
Մըռ — մռմռալ, մռմռոց
Հըռ — հռհռալ
Չըռ — չռչռալ
Կըռ — կըռկռալ,կռռոց
դըռ — դռռոց, դռդռալ
փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն չի գրվում
Օրինակ՝ մըռ բառը չի համարվում արմատ այդ իսկ պատճառով մռմռալը չի գրվում ը տառով։
115. Յուրարանչյուր բառակապակցության իմսատը տրված բառերից մեկո´վ արտահայտիր:
Բազմություն, մարդկություն, ազգ, ժողովուրդ:
Մի երկրում ապրող մարդիկ, հավաքված մարդիկ, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ:
Մի երկրում ապրող մարդիկ — ժողովուրդ
հավաքված մարդիկ — Բազմություն
ամբողջ աշխարհում ապրող մարդիկ — մարդկություն
նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ — ազգ
116. Փակագծում դրված բաոերը գրի´ր համապատասխան ձևով:
Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը (թռչել): — կռունկների երամը թռչում էր։
Զորքը (տեղավորվել) դաշտում: — զորքը տեղավորվում էր դաշտում։
Ժողովուրդր (լսել) հռետորին: — ժողովուրդը լսում էր հռետորիին։
Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել): — Հրապարակում հավաքված բազմությունը ինչ — որ բանի էր սպասում ։
Ավագանին (ողջունել) օտարականին: — Ավագանին ողջունում էր օտարականին։
Հոտն (իջնել) սարից:հոտն իջել էրր սարից։
Ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից: ժաղովուրդը գոհ է լինում այդ որոշումից։
117. Նախադասություններն ընդարձակի´ր:
Փորձենք: Մենք կփորձենք ձեզ օգնել պատրաստել տնակ։
Պատմեն: Մայրիկ կպատմես ինձ մի պատմվածք վիշապի մասին։
Կլսեն: Մայրիկ մի մտածիր ես կլսեմ տատիկին և ինձ լավ կպահեմ։
Կընտրեք: Ես քեզ համար մի գեղեցիկ շոր կընտրեմ։
Դարձավ: Այսօր իմ եղբայրը դարձավ մեկ տարեկան։
118. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. … կենդանին անհետանում Է նրանց աչքից:
Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը … Է միջատներով:
Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե …. այս ձայների աշխարհ Է:
119. Տրված նախադասություններն ավելացրո´ւ տեքստի մեջ: Ստացված տեքստն ինչո՞վ է տարբերվում տրվածից:
Տարին չորային էր: Մի անգամ երկինքը ողորմաց ծարավ արտերին. ամպեց ու անձրև կաթկթաց: Մի մարդ վազեց դուրս ու կանչեց.
— Ի´մ արտի վրա, ի´մ արտի վրա:
Ամպը գոռգոռաց ու անձրևի փոխարեն կարկուտ շրխկաց: Նույն մարդը ճչաց.
— Բոլորի ՜ արտերի վրա, բոլորի՜ արտերի վրա:
Արտերր խանձվել, անձրև էին ուզում: Իսկ մարգը բնույ-
թով ագահ է: Է՜հ, երկինքն էլ որոշեց խաղ անել ու դալ տալ մարդուն: Ի՜նչ խաղ,կարկուտն իսկական պատիժ է արտատիրոջ համար: Ա՜յ քեզ եսասեր մարդ:
120. Խոսքն ըստ օրինակի փոխի´ր, անուղղակի խոսքը դարձրո´ւ ուղղակի:
Օրինակ ՝ 1. Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:
Սոնան ասաց.
— Գյուղն ինձ դուր եկավ, ես ուգում եմ էլի մնալ այստեղ:
2. Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան
ու տեսնի կախարդական նկարը:
Թզուկն ասաց.
— Ա´յ տղա, գնա´ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարր:
Հայրն Արտակին ասաց, Որ ճանապարհից վերցնի իր հեծանիվր, որովհետև մարդկանց խանգարում է:
Տղայի ընկերն ասաց,Որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
Թագավորը տղային ասաց,Որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
Նապաստակն ու մուկն ասացին, որ Իրենք գնում են տղային օգնելու:
Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ Իրեն էլ տանեն աշխարը տեսնելու:
Արեգնազանը ներկայացավ և ասաց, Որ ինքն իշխան Արմանի որդին է:
Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ: