Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:
Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:
Ա. Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:
Ծովահեն-ծով-ա-հեն- 2արմատ
Լուսնկա-լուսին-կա-2 արմատ
Ընձուխտ-ինձ-ուղտ-2 արմատ
Նավահանգիստ-նավ-ա-հանգիստ- 2 արմատ
Գիսաստղ-գես-աստղ-2 արմատ
Գիտարշավ-գիտ-արշավ- 2արմատ
Բախտակից-բախտ-ա-կից- 2 արմատ
Ճերմակաթույր- ճերմակ-ա-թույր- 2 արմատ
Կամազուրկ-կամք-ա-զուրկ-2 արմատ
Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ:
Մաքրահնչյուն-մաքուր-ա-հուն-յուն-2 արմատ- ածանց
Ռմբարկու-ռումբ-արկ-ու-2 արմատ- ածանց
Վրիժառու-վրեժ-առ-ու-2 արմատ- ածանց
Կառավարիչ-կառ-ա-վար-իչ-2 արմատ- ածանց
Կուսակցություն-կուս-ա-կից-ություն-2 արմատ- ածանց
Անկանխակալ-ան-կանխ-ա-կալ-2 արմատ- ածանց
Աղմկարարություն-աղմուկ-արար-ություն-2 արմատ- ածանց
Բանաստեղծություն-բան-ա-ստեղծ-ություն-2 արմատ- ածանց
Կարգադրիչ-կարգ-ա-դիր-իչ-2 արմատ- ածանց
Գ. Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:
Բառարանային-բառ-արան-ային-1արմատ, 2ածանց
Անմտություն-Ան-միտ-ություն-1արմատ, 2ածանց
Դժբախտություն-դժ-բախտ-ություն-1արմատ, 2ածանց
Հակագիտական-հակա-գետ-ական-1արմատ, 2ածանց
Տկարություն-տ-կար-ություն-1արմատ, 2ածանց
Գրչակ-գիր-իչ-ակ-1արմատ, 2ածանց
Գրականություն-գիր-ական-ություն-1արմատ, 2ածանց