1. Կետերի փոխարեն լրացնել համապատասխան տառը:
Յուրօ րինակ գեղեցկություն ունի Հայաստանի աշունը։ Բնությունը զարմանալիո րեն հիացնում է իր նախ շազարդ հագուստով։ Ծառերի վրա ո սկու պես բոցկլտում են գույն.գույն տերևները։ Երգեցիկ թռչունները թռնում են։ Նրանք շուտով ճամփորդելու են դեպի հարավ ։ Շնորհիվ երկնքում կախված ոսկեզօծ գնդիՙ շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մերթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։
2. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Վայրենի, խոսուն, մրգատու, մականուն, նեղացկոտ, լացկան, առհավետ, ազդակ, զորեղ, ոսկեգույն, առավելագույն, բանակ, խոսք, միածին, ելույթ, սահնակ, միաբան, ձգան, տիրացու:
3. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Սիրտ, լույս, սեր, տուն, ցավ, ձև, շող, հույզ, վաստակ, հրապույր, ժպիտ, գույն:
Օրինակ՝ սիրտ-սրտային, սրտոտ, անսիրտ
լուսային, սիրային, անտուն, ցավալի ձևակա, շողուն, հուզական, փաստակավոր հրապուրչ
4. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, խիտ, յուրային, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ. օտար, նոսր, քաջարի, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:
անարի-քաջարի, խիտ-նոսր, յուրային-օտար , զուլալ-պղտոր, շնորհալի-անտաղանդ, ցնծուն-թախծոտ, միամիտ-խորամանկ
5.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 ե ռյակ:
Նենգամիտ, աժդահա, ցասկոտ ամբարտավան, հզոր, բարկացկոտ, գոռոզամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:
Նենգամիտ-չարամիտ-խարդախ
աժդահա-հսկա-վիթխարի
ցասկոտ -զայրացկոտ-բարկացկոտ
ամբարտավան-գոռոզամիտ-ինքնահավան
հզոր-զորեղ-հսկա
6. Վար, բադ, բուն, ծածկ, բանկ, սար, կարգ, մարգ, մատ, կաթ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր:
վարդ,բարդ,բույն,ծածուկ,սայր, բանուկ,կարագ,մարագ,մարտ, կարթ։
7. Բառաշարքում առանձնացրու հոգնակի թվով դրված գոյականները և նշիր հոգնակիի վերջավորությունները:
Հայրենասեր, պատվեր, հայեր, լապտեր, եթեր, սարեր, ստվեր, նվեր, լվեր, արկղեր, լրաբեր, կայքեր, պատկեր, ստեր, երկնաքեր, խոսքեր, դարեր, մտքեր:
8. Բառաշարքում գտիր իրար համարժեք զույգերը:
Բուլկի, պոնչիկ, կողիկ, մարկետ, հացիկ, բազար, աղցան, բագաժ, շուկա, փքաբլիթ, խանութ, սալաթ, կոտլետ, ուղեբեռ:
բուլկի-հացիկ
պոնչիկ-փքաբլիթ
Մարկետ-խանութ-շուկա
կոտլետ-կողիկ
ուղեբեռ-բագաժ
աղցան-սալաթ
9. Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
դժբախտ-փնթփնթան-ապերջանիկ-չարաբախտ-թշվառ-տարաախտ-տարաբախտ
հին-հինավուրց-վաղեմի-հնօրյա-հնամենի
տոկուն-երերուն
պինդ-ամուր
անհաստատ-խախուտ
10. Տրված բայերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
Շրջել-պտտել-շրջագայել
Կողոպտել-գողանալ-գռփել-թալանել
Խորհրդածել-մտածել-մտմտալ-խորհել
ցնորել-գժվել-հիմարանալ-ցնդել-խելագարվել
լալ-արտասվել-հեծկլտալ-հեկեկալ
11. Խմբավորիր թվականները ըստ տեսակների` քանակական, դասական, բաշխական, կոտորակային:
Հինգ հարյուր, յոթանասուն, միլիոն, չորրորդ, ութ, հինգ-հինգ, երկրորդ, իննսունմեկերորդ, երեք, վաթսուն-վաթսուն, երկու հազար երեք հարյուր իննսունվեց, իններորդ, երկու հինգերորդ, հարյուրական, ութսուներեքերորդ, հազար հարյուր տասնվեց, մեկական, մեկ քառորդ, քսանյոթերորդ, քառասուներորդ, ութսունինը, առաջին, հազարական, իննսուն:
Գրականության առաջադրանք