Առաջադրանքներ՝
- Որոշիր, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները:
Փողից-բացառական, ձեռքով-գործիական, փշին-սեռական, սրտում-ներգոյական, աչքի-տրական: - Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է: բացառական
Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:բացառական,սեռական
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:տրական,գործիական,ներգոյական
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:սեռական,ուղղական - Հոլովիր հետևյալ բառերը՝ քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:
քար-քարի,քարին,քարը,քարից,քարով,քարի մեջ
մարդ-մարդու,մարդուն,մարդը,մարդուց,մարդով,մարդու մեջ
4․Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով։
Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի, որը սիրալիր ժպիտով սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: Այդ ձևով 8643-րդ հաճախորդին ողջունելուց հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
* Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:
Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 թվականին Սպիտակ տանը մի ընդունելության ժամանակ ԱՄՆի այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք:
5․ Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի՝ ալիքի կապտականաչավուն … լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիայի վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի (հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրությամբ: