Առաջադրանք 1
Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I
Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Պլուտարքոսից և Մովսես Խորենացուց մեջբերված տեքստերի միջև։
Երկու տեքստի մեջ էլ քաղաքի անունը դրել են Արտաշեսի շնորհիվ: Երկու տեքստի մեջ էլ Արտաշեսը հիմնում է քաղաքը և երկուսնել քաղաքը հիմնել են հարմարավետ և գեղեցիկ վայրում: Պլուտարքոսի տեքստում նշվում է Հաննիբալը, իսկ Մովսեսի տեքստում Հաննիբալի մասին չի խոսվում:
2 | Համեմատի՛ր։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է սկզբնաղբյուրներից առաջինում
շեշտվում Հաննիբալի դերը Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման գործում, մինչդեռ երկրորդում նրա մասին ոչ մի խոսք չկա։
Իմ կարծիքով Մովսեսը ուզում էր շեշտել Արտաշեսի ձերքբերումները և հզորությունը և Հաննիբալին մեջ դնելու պատճառ չեր տեսել:
3 | Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ նոր մայրաքաղաք հիմնադրելուց
հետո Արտաշես արքան Բագարանից, Արմավիրից և Երվանդաշատից այստեղ է բերում աստվածների և հայրենական կուռքերի արձանները, հրեա գերիներին և անհրաժեշտ այլ բաներ։ Փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ դասանյութի օգնությամբ։
Արտաշեսը բոլոր կարևոր արձաններն Արտաշատ բերեց, որպեսզի նոր մայրաքաղաքը դառնար հզոր, բնակեցված և բազմամարդ:
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
- Երկիշխանություն — Երբ որ երկու մարդ են իշխում
- Ստրատեգոս — Առաջնորդ
- Արտաշես I — Մեծ Հայքի արքան
- Զարեհ — Ծոփքի ղեկավար/թագավոր
- Մագնեսիա — Հունաստանում տեղ
- Անտիոքոս III — Սելևկյան արքա
- Հաննիբալ — Կարթագենի զորավար
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսին ու Զարեհին
տապալել Երվանդականների թագավորությունը և ճանաչվել Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ:
Անտիոքոս III-ը օգտվեց Երվանդի թագավորության թույլություններից և Արտաշեսն ու Զարեհը, օգնեցին հաղթել Երվանդ IV-ին, ու այդպես Արտաշեսը դարձավ Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի արքա։
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I արքայի ջանքերով միավորված հողերում
բոլորը միալեզու էին:
Նա հետ էր նվաճել բոլոր հայ տարածքները և մեկ պետություն միավորեց:
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ վերափոխություններ կատարեց Արտաշես I արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար։
Բանակը բաժանվեց չորս զորավարությունների, թագավորությունը բաժանվեց 120 գավառների, Հունարենը փոխարինվեց արաբերենով, Հողերը վերաբաշխվեցին, տեղադրվեցին սահմանաքարեր գյուղերի ու ագարակների միջև։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս էին ազդում Արտաշես I արքայի վերափոխությունները
Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
Արտաշեսը կառուցեց նաև այլ քաղաքներ, որոնք ամրապնդեցին Հայաստանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքը։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս էր Արտաշես I արքան փորձում խուսափել Սելևկյան ազդեցությունից.
փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ:
Հունարենը փոխարինվեց արաբերենով, որպեսզի դիմադրեն Սելևկյան ազդեցությանը։
3. Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչից ենք իմանում, որ Արտաշես I արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը։