Քիմիա 07.05.2026

Հարցեր

Ինչ է քիմիական կապը:

Ատոմների փոխազդեցությունն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով և հանգեցնում է կայուն մոլեկուլների կամ բյուրեղների առաջացմանը։

Ի՞նչ տեսակն երի են լինում քիմիական կապերը։

Իոնային կապ — առաջանում է իոնների միջև
։ Կովալենտային կապ — ատոմները կիսում են էլեկտրոններ։
Մետաղական կապ — բնորոշ է մետաղներին։
Ջրածնային կապ — թույլ կապ ջրածնի մասնակցությամբ։
Վան դեր Վաալսյան ուժեր — թույլ միջմոլեկուլային ձգումներ։

Ո՞ր կապն է կոչվում կովալենտ կապ։

Կովալենտ կապ — քիմիական կապ է, որը առաջանում է ատոմների ընդհանուր էլեկտրոնային զույգերի միջոցով։

Ինչպե՞ս է առաջանում կովալենտ կապը։

Կովալենտ կապը առաջանում է, երբ երկու ատոմներ միացնում են իրենց էլեկտրոնները և ստեղծում ընդհանուր էլեկտրոնային զույգեր։ Այդ ընդհանուր էլեկտրոնները պատկանում են երկու ատոմներին էլ և պահում են դրանք միասին։

Ո՞ր կապն է կոչվում իոնային կապ։

Իոնային կապ է կոչվում այն քիմիական կապը, որը առաջանում է դրական և բացասական իոնների միջև էլեկտրաստատիկ ձգողության շնորհիվ։

Ինչպե՞ս է առաջանում իոնային կապը։

Իոնային կապը առաջանում է, երբ մի ատոմը տալիս է էլեկտրոն, իսկ մյուս ատոմը ընդունում է այն։ Արդյունքում առաջանում են դրական և բացասական իոններ, որոնք ձգում են միմյանց։

Ո՞ր կապն է կոչվում մետաղական կապ։

Մետաղական կապ է կոչվում այն քիմիական կապը, որը առաջանում է մետաղների ատոմների միջև ազատ (դելոկալիզացված) էլեկտրոնների և դրական իոնների միջև ձգողության շնորհիվ։

Այսինքն՝ մետաղի ատոմները իրենց արտաքին էլեկտրոնները «ազատում են», և այդ էլեկտրոնները շարժվում են ամբողջ բյուրեղով՝ պահելով ատոմները միասին։

Ինչպե՞ս է բնութագրվում մետաղական կապը։

Մետաղական կապը առաջանում է մետաղների դրական իոնների և ազատ (շարժվող) էլեկտրոնների միջև ձգողությամբ։

Ինչի՞ց է կազմված ատոմը:

պրոտոններից
նեյտրոններից
էլեկտրոններից



Հայոց լեզու 07.05.2026

Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։

Պատասխանում են «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչու՞», «ինչպե՞ս» հարցերին։

Տեղի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման տեղը։ Պատասխանում է ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց հարցերին։ Օր.` Նժույգի դեմ դիմաց ոստոստում էր մտրուկը։

Ժամանակի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց հարցերին։ Օր.` Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին առաջադրանքը լիովին կատարելու համար։ Ձևի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Պատասխանում է ինչպե՞ս հարցին։ Կազմվում են -աբար, -ապես, -որեն, -ովին, -ովի, -ակի մակբայակերտ ածանցների օգնությամբ։ Օր.`Մեղմաբար փչում էր աշնան սառը քամին։Չափ ու քանակի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։ Պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափ, ո՞ր չափ հարցերին։ Օր.` Նրանց ձայնը քիչ-քիչ մարեց։Տեղի մակբայ: – ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:Ժամանակի մակբայ: – հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:Ձևի մակբայ: – կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:Չափ ու քանակի մակբայ: – շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն

2. Վերնագրերից մեկով ստեղծագործի՛ր՝

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․

Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ

Տեսնե՛նք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն  կա…

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․

**********************************************************************

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով…

Մարդու ուժը միայն ֆիզիկական կարողությամբ չի չափվում։ Իրականում ուժեղ է նա, ով կարողանում է հաղթահարել դժվարությունները, ներել մարդկանց և չկորցնել հավատը։

Ուժեղ է նա, ով չի վախենում ընդունել իր սխալները և պայքարում է իր նպատակների համար, նույնիսկ երբ դժվար է։ Այդպիսի մարդը հաղթում է ոչ միայն ուրիշներին, այլ նաև ինքն իրեն։

Ուստի իրական ուժը մարդու սրտի, կամքի և հոգու մեջ է։