Հասած երկինքը

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  • Կարդա’ հեքիաթը և նկարազարդի՛ր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց  համար անսպասելի ածականներ ընտրիր:

խնձոր-կարմիր   խնձոր

տանձ-քաղցր   տանձ

ձյուն –սպիտակ  ձյուն

խոտ-կանաչ   խոտ

գայլ-քաղցած  գայլ

ինքնաթիռ-մեծ   ինքնաթիռ

ծիծեռնակ-գեղեցիկ   ծիծեռնակ

  • Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի’ր  «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։

«Քաղցր գայլը»

Լինում  է   չի  լինում   մի  գայլ  է   լինում։Նա  շատ  է   սիրում    քաղցր   ուտեստներ,հատկապես   կոնֆետներ  ։Մի  օր  իր   ճանապարհին   հանդիպում  է   վախկոտ  նապաստակին  ։Գայլը   հարցնում  է  նապաստակին   չի  տեսել  արդյոք   իր  ճանապարհին   կոնֆետներով   լի   ծառ  նա  շատ  քաղցած  է։Նապաստակը  զարմանում  է  , որ  գայլը  իրեն  չի   ցանկանում   ուտել  ուրախ   պատասխանում   է , որ  անտառի  խորքում   կոնֆետներով   լի  ծառ  է   տեսել   իր   ճանապարհին   ցույց է   տալիս  ու  փախչում , իսկ   գայլը  ուրախ   վազում  է   անտառի   խորքը ։

  • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։

Եթե  երկինքը   հասներ , ինչպես   ծիրանենին   այդ  դեպքում   երկնքից   քաղցր ,կարմրաթուշ  ծիրաներ  կթափվեին  երկրի  վրա   և  մենք  ամբողջ   տարի   կհամտեսեինք  այդ   պտուղները։

  • ,,Երկինք,, բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասությամբ։

Ե     ելակ

Ր     Րաֆֆի

Կ    կաղին

Ի    ինքնաթիռ

Ն       նկար

Ք         քար

Րաֆֆին   կաղնու   ծառի  տակ  քարի  վրա   նստած   նկարում  էր     ելակի   թուփը,իսկ   ինքնաթիռը   երկնքում   թռչում  էր։