Խաղ-վիկտորինա

Առաջին փուլ

  • Գրել տասական բառ, որոնց հնչյուններն ու տառերը հավասար են,

քիթ, շուն, ջուր, տուն, փիղ, ամառ, գարուն, անձրևանոց, թարախ, ընկեր։

  • Որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը:
  • արև, Երևան, արևմուտք, գրադարան, անձրև, մկրատ, ոզնի, տերև, ոտք, գնդակ,անձրևանոց։

Երկրորդ փուլ

Բառքամոցի

Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

Նյութ, թույն, գրություն, նկար, անուն, կաթնասուն, կաթ,թանկ, թագ, գաթա,ական,կանթ,կարագ,Գայան,Կարո

Երրորդ փուլ

  • Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մկշա, սափե, կիճավ, վգաառ, վակտ, կտմրա, րպակ, ակվ:

Մաշկ, ափսե, վիճակ, ագռավ, կտավ, մկրատ, պարկ, վկա

  • Կազմել նախադասություն 3 և ավելի միավանկ բառերով:

Գո՜ռ , հաց բեր տուն։

  • Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի: Օր.՝ ակ, արտ, արքա և այլն:

Ակ, աչք, անիվ, ագռավ, արագիլ, արևածագ

Չորրորդ փուլ

Հետևալ բառերով գրել պատում՝

Օր, տապ, այգի, ամառային,հրատապ, վազք, առօրյա, տնակ, ոսկեզօծ:

Ամառային մի տապ օր էր։Այգին պատվել էր ոսկեզօծ տերևներով ։ Մարդիկ շտապում էին իրենց առօրյա գործերով,իսկ խաղահրապարակի տնակից երեխաները վազքով, հրատապ դուրս եկան մայրիկի ձայնը լսելուն պես ։

Բառերը կարող ես հոլովվել՝ տեքստին համապատասխան:

Հինգերորդ փուլ

Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց: Տատիկը հաց պատրաստեց։

Ի՞նչը ի՞նչ եղավ: Կաթնամթերքը թանկացավ։

Ովքե՞ր ի՞նչ են անում: Երեխաները խաղում են բակում։

Ինչե՞րը ի՞նչ են լինում: Տերևները թափվում են ծառերից։

Ես նախագիծ

Ես Արայիկ Գասպարյան եմ։ Ծնվել եմ 2013թ․ մայիսի 1-ին։ Ես սովորում եմ միջին դպրոցի 6․6 դասարանում։ Իմ սիրած գույնը կարմիրն է։ Տարվա եղանակներից ամենաշատը սիրում եմ ամառը ,որոհետև ամռանը կարիլ է գնալ վրանային արշավների և կարող եմ լողալ ծովում։ Ես շատ եմ սիրում խաղալ համակարգչային խաղեր։ Իմ սիրած մարզաձևը բասկետբոլն է,որ մեծանամ ցանկանում եմ դառնալ ծրագրավորող։