Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սաբալանը (Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), չորրորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ)։
Հայկական լեռնաշխարհը և նրա սահմանները
Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունն է կերտել հայ ժողովուրդը:
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը
Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս: Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։
«Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հերման Աբիխը: Նա հրատարակել է «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» (Armenian Highland) ֆիզիկաաշխարհագրական անվանումը։
Գերմանացի աշխարհագետ Կառլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի», ինչը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայկական լեռնաշխարհը միջին բարձրությամբ (մոտ 1800մ) զգալիորեն գերազանցում է հարակից Իրանական և Փոքրասիական բարձրավանդակները:
Իռլանդացի ճանապարհորդ-աշխարհագրագետ Լինչը կատարել է 2 ճանապարհորդություն դեպի Հայաստան և ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է «Հայաստան» աշխատության մեջ, որը հրատարակել է Լոնդոնում 1901 թվականին: Նա իր աշխատությունում տալիս է տեղեկություններ հայերի կենցաղի, սովորույթների, ճարտարապետական կառույցների մասին:
Ինչ է քեզ համար «Հայրենիք»-ը; Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ:
Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց։ Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը,միայն նմանը: Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:
Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
Պատմիր Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին: Հայկական լեռնաշխարհը գլխավորապես հարուստ է մետաղային հանքավայրերով, ինչը պայմանավորված է միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած բուռն հրաբխականությամբ և դրա արդյունքում ընդերքում սառած մագմայով: Հաճախակի մագման չի կարողացել պատռել երկրի մակերևույթը և դուրս ժայթքել ընդերքից, ինչի հետևանքով ընդերքում սառած մագման առաջացրել է բազմաթիվ ապարներ, որոնց կոչում են ներժայթուկներ:
Ինչ գիտես որդան կարմիրի մասին: Որդան կարմիրից առաջներում ստանում էին կարմիր գույնը որով մարդիկ նկարում էին կամ գրում։
Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել
Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար Արևելա-Պոնտական լեռներ-
Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռըՓորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված:
Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:
Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:
Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ խաղ ստեղծիր:Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:
Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում: