Հայոց Լեզու

Ձևաբանություն

Խոսքի մասեր

Հայերենում տասը խոսքի մաս կա, և բոլոր բառերը տեղավորվում են դրանց մեջ: Կան բառեր, որոնք կարող են պատկանել տարբեր խոսքի մասերի: Մի խոսքի մասի պատկանող բառը կարող է գործածվել այլ խոսքի մասի իմաստով (օրինակ` կապույտը սիրել կապակցության մեջ կապույտ ածականը գործածվել է որպես գոյական` գոյականաբար):

Այլ բառեր կարող են ցույց տալ՝

  • առարկա կամ առարկաների ամբողջություն՝ առանց դրանք անվանելու, oրինակ՝ բոլորը, ոչինչ, սա,
  •  գործողություն. այդ դեպքում կպատասխանեն ի՞նչ անել, ի՞նչ անող, ի՞նչ արած  հարցերին, oրինակ՝ գրել, երգող, նստած, 
  • առարկայի հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ինչպիսի՞  հարցին՝  կարմիր, 
  • առարկաների քանակ, այդ դեպքում կպատասխանեն  քանի՞, ո՞րերորդ հարցերին՝ յոթ, տասներորդ, 
  • գործողության հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ և այլ հարցերի՝ առավոտյան, միանգամից, դանդաղ, ամենուրեք:

Սովորենք խոսքի մասերը հերթականությամբ։

Գոյական

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,

2կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,

3երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,

4. անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:

Ուշադրություն

Գոյականները լինում են հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ, կարող են լինել որոշյալ և անորոշ, եզակի և հոգնակի: Գոյականը կարող է հոլովվել ( միասին ծանոթանալու ենք և քննարկելու ենք մանրամասն)։

Գործնական հայոց լեզու

  1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

    Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա։
  • Աղմուկը կարող է հիշողության (հիշել) և անհանգստության (կոչել) պատճառ դառնալ։
  • Աշխատանքից (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսակցությունը (խոսել)։
  • Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ։
  • Մարդաբանները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած։
  • Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը։

2Տրված գոյականները երկու խմբի բաժանի՛ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Եզակի թիվ

  • մարմին
  • նյութ
  • շարժում
  • ժամանակ
  • ճանապարհ
  • դաշտ
  • մշակույթ
  • օրացույց

Հոգնակի թիվ

  • մարմիններ
  • նյութեր
  • շարժումներ
  • ժամանակներ
  • ճանապարհներ
  • դաշտեր
  • մշակույթներ
  • օրացույցներ

ՀԻՆ ՉԻՆԱՍՏԱՆ

Միասնական պետության առաջացումը
Ներկայիս Չինաստանի տարածքում մինչև Ք. ա. III
դարը գոյություն ունեին բազմաթիվ պետություններ,
որոնք ձևավորվել էին Հուանհե և Յանցզի գետերի
ավազաններում: Դրանք կառավարվում էին վան անվանվող արքաների կողմից: Վաների իշխանությունը
աստվածապետական էր, այսինքն՝ նրանք միաժամանակ իրականացնում էին աշխարհիկ և հոգևոր իշխանությունը:
Ք. ա. III դարի երկրորդ կեսին Չինաստանը միավորվեց Ցին պետության շուրջը: Վերջինիս արքա Ցին
Շի Հուանդին գրավեց մյուս բոլոր պետությունները,
և Ք.ա. 221 թ. ստեղծեց համաչինական պետություն:
Հիշի՛ր, թե ինչպես էին անվանում արքաներին Հին Եգիպտոսում,
Միջագետքում և Հնդկաստանում:
Պետության կառավարումը հեշտացնելու նպատակով երկիրը բաժանվեց մարզերի, սահմանվեցին կայուն
հարկեր: Մտցվեցին երկարության ու զանգվածի չափման միասնական միավորներ: Հյուսիսում սկսվեց չինական Մեծ պարսպի շինարարությունը, որը թույլ տվեց
պատնեշ ստեղծել քոչվոր ցեղերի հարձակումների դեմ:
Հատված Չինական մեծ
պարսպից
(ժամանակակից նկար)

Ք. ա. II–I դարերում Չինաստանը տնտեսական վերելք էր ապրում: Չինաստանի և Առաջավոր Ասիայի
երկրների միջև հաստատվեցին ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ: Ու Դի կայսեր օրոք
ճանապարհ բացվեց դեպի արևմուտք, որը ձգվում էր
շուրջ 7 հազար կիլոմետր և հասնում էր մինչև Սև և
Միջերկրական ծովեր: Սա պատմության մեջ հայտնի է
որպես Մետաքսի ճանապարհ: Դրա մի մասն անցնում էր Հայաստանով:
Մետաքսի ճանապարհով Չինաստանից արտահանվում էր այստեղ արտադրվող մետաքսը, որը մեծ
եկամուտ էր ապահովում չինական առևտրականներին:
Այդ ճանապարհը գործում էր ընդհուպ մինչև XVI դարը:
Ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ Մետաքսի ճանապարհը
Չինաստանի համար:
Ու Դին ընդարձակեց ոռոգման համակարգը,
պետական մենաշնորհ հայտարարեց աղի, երկաթի,
գինու արտադրության բնագավառներում: Դրամ կարող էր հատել միայն կայսրը: Տնտեսության վերելքը
նպաստեց բնակչության աճին: Այս շրջանում Չինաստանի բնակչությունը հասնում էր շուրջ 60 միլիոնի