Տեքստը հայ ժողովրդի՝ իր լեզվի, դպրության ու ազգային ոգու հանդեպ սիրո, տոկունության և նվիրումի մասին է։ Իսահակյանը պատմում է այն մասին, թե ինչպես են հայերը՝ ծանր ժամանակներում, նույնիսկ արգելքների ու վտանգների պայմաններում, պայքարել իրենց մայրենի լեզուն ու կրթությունը պահպանելու համար։ Արարատյան դաշտի մի գյուղում,որտեղ գործում է գաղտնի հայկական դպրոց հյուրեր են գալիս։ Ցարական իշխանությունը փակել էր հայոց դպրոցները, բայց մի նվիրված ուսուցիչ շարունակում էր գյուղի երեխաներին սովորեցնել կարդալ, գրել և հայոց պատմություն։
Երբ հյուրերը խնդրում են, որ աշակերտները երգեն մի ազգային երգ, ուսուցիչը նրանց առաջարկում է երգել հայոց այբուբենը՝ «Այբ, բեն, գիմ…», ասես այն ամենաազգային երգն է։ Այդ պահը դառնում է խորհրդանշական՝ այբուբենը այստեղ խորհրդանշում է ազգային գոյատևումը, հայության ինքնությունը և հայրենասիրությունը։