Երկրաչափություն.պարապմունք 12

1.Գտեք ABC անկյան կից անկյունը, եթե՝

ա) ∠ABC = 111աստիճան

180-111=69o

բ) ∠ABC = 91 աստիճան

180-91=89o

գ) ∠ABC = 15 աստիճան 20 րոպե :

179o 60՛ — 15o 20՛ = 164o 40՛

2. Կից անկյուններից մեկը ուղիղ է: Սու՞ր, ուղի՞ղ, թե՞ բութ է մյուս անկյունը: Գծագիրը ցույց տուր։

Ուղիղ

3. Արդյոք ճշմարի՞տ է հետևյալ պնդումը. եթե կից անկյունները հավասար են, ապա դրանք ուղիղ անկյուններ են: Գծագիրը ցույց տուր։

Այո

4. Տրված են երկու հավասար անկյուններ: Հավասա՞ր են, արդյոք դրանց կից անկյունները: Գծագիրը ցույց տուր։

Այո

5. Երկու հակադիր անկյունների աստիճանային գումարը 100 աստիճան է։ Գտեք յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

100/2=50o

6. Երկու կից անկյուններից մեկը մեծ մյուսից 40 աստիճանով։ Գտեք յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

180-40=140o
140/2=70o
70+40=110o
I անկյուն = 70o
II անկյուն = 110o

7. Երկու կից անկյուններից մեկը հարաբերում է մյուսին ինչպես 1:8: Գտեք յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

1+8=9
180/9=20o
20*8=160o
I անկյուն = 20o
II անկյուն = 160o

8. Նայելով նկարին գտեք <1+<2+3-ը։

9. Նայելով նկարին գտեք․
ա) <1-ը․ եթե <2=120 աստիճան է
բ) <3-ը․ եթե <1=60 աստիճան է
գ) <2-ը, եթե այն երկու անգամ մեծ է <1-ից
դ) նշված բոլոր անկյունները, եթե <2-ը մեծ է <1-ից 60 աստիճանով։

ա) <1 = 180-120 = 60o
բ)  = 60o
գ) <2 = 60*2 = 120o

Հայոց լեզու

1․ Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող (երկնասլաց) մեկուսի լեռների զանգված (լեռնազանգված)՝ կոնի նմանվող (կոնանման) զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված ժայրապատ գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված  (քարածածկ)է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտովառատ (խոտառատ)արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

2․ Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից և ամենա-, (ա) գույն մասնիկներից):

Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

Վանի թագավորություն

Ա1 | Հասկացություններ և անուններ

Բիայնիլի-Ուրարտու – Վանի թագավորության հին անվանումներն են։ «Բիայնիլի»-ն այն անվանումն է, որով թագավորությունը կոչվում էր ներսում (ինքնանվանում), իսկ «Ուրարտու»-ն՝ ասորեստացիների կողմից տրված անունն է։

Տուշպա – Վանի թագավորության մայրաքաղաքը, որը կառուցվել է Վանի լճի ափին՝ Վանա բերդի վրա։ Այսօր այն գտնվում է Վանի քաղաքում (Թուրքիայի տարածքում)։

Սալմանասար III – Ասորեստանի թագավոր (մ.թ.ա. IX դար), որն առաջին անգամ իր արձանագրություններում հիշատակում է Ուրարտուն՝ որպես հզորացող պետություն։

Սարդուրի I – Վանի թագավորության առաջին հզոր արքան (մ.թ.ա. մոտ 830–825 թթ.)։ Նա համարվում է Տուշպայի հիմնադիրը և Վանի թագավորության կազմակերպիչը։

Իշպուինի – Սարդուրի I-ի որդին, շարունակեց հոր գործը, ամրապնդեց պետական իշխանությունը, տարածեց պետական կրոնը՝ Խալդի աստծո պաշտամունքը։

Մենուա – Իշպուինիի որդին, հայտնի է որպես խոշոր շինարար, կառուցեց ոռոգման հսկայական ջրանցքներ (օր.՝ Մենուայի ջրանցքը), ամրացրեց երկիրը և ընդարձակեց սահմանները։

Երկաթի դար – Պատմական ժամանակաշրջան, երբ մարդիկ սկսեցին լայնորեն օգտագործել երկաթը՝ զենքերի, գործիքների, շինարարության համար։ Դա բերեց տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական գործի զարգացման։

Սեպագիր – Գրության հին ձև, երբ նշանները փորագրվում էին կավե կամ քարե տախտակների վրա սեպաձև նշաններով։ Ուրարտուն օգտագործեց այս համակարգը իր արձանագրություններում։

Վերափոխություն – Կառավարման, տնտեսական, կրոնական կամ ռազմական համակարգում կատարվող փոփոխություններ, որոնք նպատակ ունեին ամրապնդել պետությունը և առաջ մղել զարգացումը։

Ա2 | Հիմնական գաղափարներ

ա. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։
Վանի թագավորությունը (Բիայնիլի կամ Ուրարտու) ստեղծվել է մ.թ.ա. IX դարի սկզբին։ Այն հայտնի է նաև որպես Բիայնիլի, իսկ Ասորեստանի աղբյուրներում կոչվում է Ուրարտու։


բ. Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում։
Երկաթը կարևոր դեր ուներ Վանի թագավորության տնտեսական և ռազմական հզորացման գործում։

  • Երկաթից պատրաստվում էին ամուր գործիքներ և գյուղատնտեսական սարքեր՝ բարձրացնելով բերքատվությունը։
  • Զենքերի ամրությունը հնարավորություն էր տալիս հաղթել թշնամիներին և ընդլայնել սահմանները։
  • Երկաթի մշակումը բերեց արհեստների և առևտրի զարգացման՝ հիմք դնելով հզոր տնտեսության։

գ. Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները երկիրը միավորելու և կայունացնելու համար։
Վանի արքաները՝ Սարդուրի I, Իշպուինի և Մենուան՝

  • Կազմակերպեցին ուժեղ կենտրոնացված կառավարություն։
  • Ստեղծեցին հզոր բանակ և ամրոցների համակարգ։
  • Մշակեցին միասնական կրոն՝ Խալդի աստծո պաշտամունքով։
  • Կառուցեցին ոռոգման և ճանապարհների հսկայական համակարգեր։
  • Ներառեցին նվաճված ցեղերին պետական կառույցի մեջ՝ ապահովելով միասնականություն։

Նպատակն էր՝ ստեղծել կայուն, հզոր և պաշտպանունակ պետություն՝ հակակշռելու Ասորեստանին։


Քննադատական մտածողություն

1. Վերափոխությունների նշանակությունը.

  • Նոր մայրաքաղաքի հիմնում (Տուշպա)՝ դարձավ վարչական, տնտեսական և կրոնական կենտրոն։
  • Բանակի զարգացում՝ ապահովեց պետության անվտանգությունը և տարածքային ընդլայնումը։
  • Սեպագրերի ներմուծում՝ գրավոր օրենքներ, հիշատակություններ և պատմական տեղեկություններ պահպանվեցին։
  • Կրոնի միասնականացում՝ ձևավորեց պետական գաղափարախոսություն և միավորեց տարբեր ցեղեր։

2. Ինչպես հաջողվեց Վանի արքաներին հակակշռել Ասորեստանին.

  • Նրանց միավորեց ուժեղ կենտրոնացված իշխանությունը։
  • Ստեղծեցին հզոր պաշտպանական ամրոցներ։
  • Զարգացրին տնտեսությունը և ռազմական արտադրությունը (երկաթի շնորհիվ)։
  • Ակտիվ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին հարևանների հետ։

Այս ամենը թույլ տվեց Ուրարտուին դառնալ տարածաշրջանի գլխավոր ուժերից մեկը։


3. Որ վերափոխությունն էր ամենակարևորը։
Կարելի է ասել՝ բանակի և ենթակառուցվածքների զարգացումը (օր.՝ Մենուայի ջրանցքը),
քանի որ դրանք ապահովեցին երկիրը հացով, ջրով և պաշտպանությամբ՝ հիմք տալով մնացած բարեփոխումներին։

Մաքուր նյութերի և խառնուրդների ուսումնասիրում

Հարցեր

  1. Ի՞նչ է կոչվում մաքուր նյութ։
    Մաքուր նյութ է կոչվում այն նյութը, որը բաղկացած է միևնույն տեսակի մասնիկներից
  2. Ի՞նչ է կոչվում խառնուրդ։
    Խառնուրդ է կոչվում այն նյութը, որը բաղկացած է երկու կամ ավելի շատ նյութերից։
  3. Նշիր 3 օրինակ մաքուր նյութերի։
    Աղ, ջուր, սպիրտ
  4. Նշիր 3 օրինակ խառնուրդների։
    Աղա ջուր, օդ, թէյ
  5. Կարո՞ղ է ջուրը համարվել մաքուր նյութ։ Ինչ պայմանով։
    Այո
  6. Ինչո՞վ են մաքուր նյութերն ու խառնուրդները տարբերվում միմյանցից։

  7. Արդյո՞ք օդը մաքուր նյութ է։ Բացատրի՛ր։
    Ոչ քանի որ այն կազմված է տարբեր գազերից,
  1. Ինչո՞ւ է աղաջուրը համասեռ խառնուրդ, իսկ ավազաջուրը՝ անհամասեռ։